ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԵՎՐՈԳՈՏՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Մեր նախորդ վերլուծությունում նկարագրեցինք այն տրամադրությունները, որոնք առկա են Եվրոպայում։ Նշեցինք, որ դրանց հիմնական պատճառը գներն են և սառը պատերազմի տեսլականը, որը գնալով ավելի է ուրվագծվում։ Չնայած այս ամենին՝ Եվրոպայում կուտակված տնտեսական բավականին հզոր պոտենցիալը թույլ է տալիս տնտեսությանը առայժմ հնարավորինս պահպանել կայունությունը։ Թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանն ունեն սառը պատերազմի փորձ և երկարատև հակամարտության պարագայում պարզապես տեղի է ունենալու տնտեսության աստիճանական հարմարեցում նոր իրավիճակին։
Այս առումով նկատում ենք, որ Եվրոգոտում, չնայած տնտեսական աճի դանդաղմանը, տնտեսությունը շարունակում է իր ընթացքը․

Գծապատկեր 1․ Տնտեսական աճի դինամիկան Եվրոգոտում՝ 2020թ-ի, 2021թ-ի և 2022թ-ի եռամսյակներում

Թագավարակը, ինչ խոսք, մեծ հարված հասցրեց Եվրոգոտու տնտեսությանը։ Նկատենք, որ արդեն 2020թ-ի երկրորդ եռամսյակում Եվրագոտու տնտեսության անկումը կազմեց -14,6%: Տնտեսությունը 2021թ-ի երկրորդ եռամսյակում ամբողջությամբ վերականգնվեց, սակայն 2021թ-ի երրորդ եռամսյակից սկսած փոփոխական աճերով և անկումներով տնտեսական աճը էական դանդաղեց։

2022թ-ի երկրորդ եռամսյակում տնտեսությունը կրկնել է 2021թ-ի երրորդ եռամսյակի արդյունքը՝ 3,9% աճ արձանագրելով։ Սակայն, 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում տնտեսական աժը դանդաղել է մոտ 1,5 տոկոսային կետով։

Եվրոգոտու ամենահետաքրքիր իրավիճակը կապված է գործազրկության մակարդակի հետ, որն անկախ ամեն մի փորձությունից նվազման ռեկորդներ է սահմանում․

Գծապատկեր 2․ Գործազրկության մակարդակի դինամիկան Եվրագոտում 2021թ-ի և 2022թ-ի եռամսյակներում

Դեռևս 2022թ-ի առաջին եռամսյակում  Եվրոգոտում գործազրկության մակարդակը հասել էր  7,2%-ի։ Այս բարձր ցուցանիշից հետո նկատվում է գործազրկության մակարդակի կտրուկ դանդաղեցում, որի արդյունքում 2022թ-ի մայիսին Եվրոգոտում գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակում է՝ 6,4%։

Share This Article
1 Comment