Գնա՞ճ, թե գնանկում. պատկերը՝ խոշոր քաղաքներում. Վերլուծություն

2 Min Read

Սույն վերլուծությունում ուսումնասիրենք գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում և անդրադառնանք իրավիճակին այնպիսի կարևորություն ունեցող ոլորտների տեսանկյունից, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը և առողջապահությունը:


Որքան է կազմել հունվար-մարտ ամիսների գնաճը. Վերլուծություն


Նկատենք, որ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.

Գծապատկեր 1. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ ՀՀ խոշոր քաղաքներում

Նկատենք, որ 2023թ-ի ապրիլին  2022թ-ի ապրիլի համեմատ գների աճը հանրապետությունում կազմել է ընդամենը 3.2%: Վերջինս գերազանցել է Երևանը, որտեղ արձանագրվել է 3.6% գնաճ: ՀՀ գնաճի ցուցանիշին մոտ է Աշտարակ, Արտաշատ և Հրազդան քաղաքներում արձանագրված գնաճը՝ 3.3%:

Հանրապետությունում արձանագրված գնաճից էականորեն ցածր մակարդակ դիտվել է Եղեգնաձորում՝ 1.9%, Գյումրիում՝ 2%, և Իջևանում՝ 2.1%:

Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը վերոնշյալ ոլորտներում ՀՀ խոշոր քաղաքներում.

Գծապատկեր 2. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ ՀՀ խոշոր քաղաքներում տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, գների անկում դիտվել է տրանսպորտի ոլորտում միանգամից 7 խոշոր քաղաքներում:

Վաղարշապատում արձանագրվել է ամենախորը անկումը արձանագրվել է ՝ -6.7%:
Եղեգնաձորում գների անկումը կազմել է -0.1%:

Տրանսպորտի սակագների առավելագույն աճ նկատվել է  Հրազդանում՝ 5.8%:
Առողջապահության ոլորտում կայծակնային գնաճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում՝ 16.5%: Նախորդ ամիս այս քաղաքում ևս առողջապահության ոլորտում զգալի գնաճ էր արձանագրվել: Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ նման գնաճի պատճառները

Առողջապահության ոլորտում ամենացածր գնաճը նկատվել է Իջևանում՝ 1%:

2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Աշտարակում՝ 5.8%, իսկ ամենացածրը՝ Հրազդանում՝ 0.1%:

Կրթության ոլորտում գների փոփոխություն տեղի չի ունեցել Եղեգնաձորում:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն