Փետրվարին գրանցվել է գնանկման խորացում. Ցուցանիշները` ըստ ոլորտների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՎԿ տվյալների համաձայն`փետրվարին նկատվում է գնանկման խորացում։ Տնտեսության համար գնանկման երկարատև պահպանումը խոսում է որոշակի լճացման մասին։

Իրավիճակը փետրվարին հասկանալու համար դիտարկենք 2024թ.-ի փետրվարի գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի փետրվարի և 2024թ-ի հունվարի համեմատ.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գները նվազել են 1,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,7%-ով։


Հանրային տրանսպորտի գներն աշխարհի տարբեր քաղաքներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Դիտարկենք 2024թ.-ի փետրվարի գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի նույն ամսվա և 2024թ-ի հունվարի համեմատ` ըստ տարբեր ապրանքախմբերի.

2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է ընդամենը երկու ոլորտում։

Ամենաշոշափելի գնիջեցումը գրանցվել է  սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքատեսակներում՝ 7,4%-ով:

Երկրորդ հորիզոնականում է կապի ոլորտը. արձանագրված անկումը կազմել է 0,5%:

Մյուս կողմից, 2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 10.4%:

Երկրորդ տեղում է ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակներն են, որոնց գներն աճել են 7,5%-ով։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել կրթություն ոլորտը` 4.8% գնաճով:

2024թ.-ի փետրվարին նախորդ ամսվա համեմատ ամենամեծ անկումը գնացվել է կրկին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքատեսակների գներում։

Հաջորդաբար տրանսպորտի, բնակարանի ընթացիկ սպասարկում, հագուստ ու կոշիկ ոլորտներն են՝ համապատասխանաբար 1,4%-ով, 0,8%-ով, 0,7% -ով և 0,5%-ով։

2024թ.-ի փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել են նաև ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները` 0,5%-ով։


Ամենաբարձր գնաճը դիտվել է տրանսպորտի ոլորտում. Հունվարը` թվերով. Ինֆոգրաֆիկա

TAGGED:
Share This Article