Երևանում 11%-ով աճել է կրճատված աշխատատեղերի թիվը. Ինչ պատկեր է աշխատաշուկայում. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակը 2023թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է  11,7%: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ գործազրկության մակարդակը կրճատվել է 1,3 տոկոսային կետով, վերջինս տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է։ 


Գործազրկություն, տնտեսական աճի ցուցանիշ, երջանկության համաթիվ. Ի՞նչ դիրքում է Հայաստանը տարածաշրջանում

Այս առումով շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել պատկերը կապված աշխատատեղերի հետ։ Մասնավորապես, դիտարկենք Երևանում և ՀՀ մարզերում նոր ստեղծված, կրճատված և թափուր աշխատատեղերի թվաքանակը 2023թ․-ի երկրորդ եռամսյակում․

Առկա պատկերը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի թիվը Հայաստանում կազմել է 8,500, նոր ստեղծված աշխատատեղերինը՝ 15,200, իսկ կրճատված աշխատատեղերինը՝ 13,100։

Նկատենք, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ թափուր և կրճատված աշխատատեղերի թվաքանակը չի փոխվել, իսկ նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը նվազել է 11%-ով։

Ինչպես միշտ բոլոր գորընթացներն ընթանում են մայրաքաղաք Երևանի շուրջ։ Այսպես, Երևանում թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է 5,300, նոր ստեղծված աշխատատեղերինը՝ 10,900, իսկ կրճատված աշխատատեղերինը՝ 9,700։

Իրավիճակը Երևանում աշխատատեղերի առումով լավ չէ, քանի որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ 7%-ով նվազել են թափուր աշխատատեղերը, 11%-ով կրճատվել են նոր ստեղծված աշխատատեղերը, և 11%-ով ավելացել են կրճատված աշխատատեղերը։

Մարզերում թափուր աշխատատեղերի առավելագույն թիվը առկա է Կոտայքի մարզում՝ 600 աշխատատեղ։ Վերջինս 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ փոփոխության չի ենթարկվել։ 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ նոր ստեղծված աշխատատեղերի ամենամեծ աճը նկատվել է Սյունքիում՝ 100%, որի արդյունքում մարզում նոր ստեղծված աշխատողների թվաքանակը կազմել է 400։

Կրճատված աշխատատեղերի ամենամեծ աճը դիտվել է Կոտայքի մարզում՝ շուրջ 29%-ով։ Թափուր աշխատատեղերի ամենամեծ աճերը գրանցվել են Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 100%-ով՝ կազմելով 200-ական աշխատատեղ։

TAGGED:
Share This Article