Idram-ն ու Koreez-ը նոր՝ խելացի խաղ են ստեղծել. Junius-ը սովորեցնում է երեխաներին կառավարել փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Նոր խաղ, որ եթե խաղաք, մայրիկները չեն բարկանա,  այլ շատ կուրախանան։ Խաղ, որ Ձեր երեխաներին կսովորեցնի կառավարել փողը։

Idram ընկերության տնօրենը և Koreez կրթական ծրագրի հիմնադիրը համագործակցության հուշագիր են ստորագրում։ Ֆինանսական կրթության մասին Junius խաղ են ստեղծել գործընկերները, որ ֆինանսապես գրագետ սերունդ մեծանա, երեխաներն անկախ ուղու վրա կանգնեն, լինեն նաև ֆինանսապե՛ս պատասխանատու։

3-8-րդ դասարաններում սովորողները հենց Idram Junior հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, որ մի քանի ամիս հետո է լինելու։ Koreez կրթական ծրագրի հիմնադիրը համոզված է, որ ճիշտ խաղը կարող է անսահման գիտելիքներ տալ փոքրիկներին։ Մի բան, որ նրանց և՛ հաճույք կպատճառի, և՛ կկրթի։

Ամենացանկալի նվերները Ձերը կլինեն, եթե Junius մրցույթին Ձեր տարեկիցների մեջ լավագույնը ճանաչվեք։ Ֆինանսական կրթության նոր մրցույթի նախաձեռնողները համոզված են, որ ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է։

Junius մրցույթին գրանցվելու հնարավորությունն արդեն բաց է Koreez.am կայքում, իսկ Idram Junior հավելվածի առաջիկա թարմացումներում հասանելի կլինի նաև Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Share This Article