Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը. որքա՞ն է շուկայական արժեքն այս պահին

1 Min Read

Երեքշաբթի օրը Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը՝ գերազանցելով տեխնոլոգիական «ծանր քաշային» Microsoft-ին, քանի որ նրա չիպերը շարունակում են իշխող դեր ունենալ արհեստական ինտելեկտի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու պայքարում:

Չիպեր արտադրող տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 3,5%– ով և կազմել՝ $135,58՝ բարձրացնելով նրա շուկայական կապիտալիզացիան մինչև $3,3 տրլն։ Այս տարի Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է մոտ 173% -ով ՝  Microsoft-ի բաժնետոմսերի մոտ 19% աճի համեմատ, իսկ վերջին պրոցեսորների պահանջարկը գերազանցում է առաջարկը:

Բաժնետոմսերի գների կտրուկ աճը հասավ ռեկորդային բարձր մակարդակի ՝ երեքշաբթի օրը Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան ավելացնելով $103 մլրդ-ով: Անհատ ներդրողների շրջանում իր արժեթղթերի գրավչությունը բարձրացնելու համար Nvidia-ն վարեց հմուտ գնային քաղաքականություն, որի արդյունքում մանր ներդրողների համար արժեթղթերի գներն էժանացան։

Ընկերության շուկայական արժեքը ընդամենը 9 ամսում այս փետրվարին աճել է $1 տրլն-ից $2 տրլն, մինչդեռ հունիսին 3 տրիլիոն դոլարի հասնելու համար պահանջվել է ընդամենը 3 ամիս:

 

Share This Article