Հայտնի է՝ ովքեր են աշխարհի ամենահարուստ երիտասարդները

3 Min Read

Banksnews.am-ը ներկայացնում է 2024 թվականի աշխարհի ամենաերիտասարդ, բայց ամենահարուստ երիտասարդ միլիարդատերերի ցանկը:

1. Clemente Del Vecchio

19-ամյա Clemente Del Vecchio-ի զուտ կարողությունը կազմում է 4.2 մլրդ դոլար: Իր ունեցվածքի համար նա պարտական է հորը, ով EssilorLuxottica-ի՝ ակնոցներ և շրջանակներ արտադրող աշխարհի ամենամեծ ընկերության, հիմնադիրն է: Կրտսեր Clemente Del Vecchio-ն ներկայումս ունի Delfin հոլդինգային ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը, որը նա ժառանգել է 2022 թվականին: Նա նաև բաժնետոմսեր ունի այլ խոշոր ընկերություններում, այդ թվում մի քանի բանկերում: Երիտասարդ միլիարդատերն այժմ բնակվում է Իտալիայում։

2. Kevin David Lehmann

21-ամյա այս երիտասարդը զբաղեցնում է ցուցակի 2-րդ տեղը։ Kevin David Lehmann-ի զուտ կարողությունը կազմում է 2.5 մլրդ դոլար: Նա գերմանական DM (Drogerie Markt) դեղատների ցանցի 50%-ի սեփականատերն է: Նրա հայրը գործարար էր և մեծ ներդրումներ էր կատարում դեղատների ցանցում։ Նա ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է որդուն։ Հետաքրքիր է, որ թե՛ նա, թե՛ հայրը երբևէ որևէ դեր չեն ունեցել ընկերության գործունեության և կառավարման մեջ: Նրանք միայն ներդրողներ են։

3. Alexandra Andresen

27-ամյա այս միլիարդատերը Նորվեգիայում բազմաթիվ բիզնեսներ ունի: Նա Ferd կոչվող ֆինանսական և ներդրումային ընկերության սեփականատերն է։ Alexandra Andresen-ի զուտ կարողությունը կազմում է 1.5 մլրդ դոլար: Նա դարձավ ամենաերիտասարդ միլիարդատերը 2016 թվականին, երբ նրա հայրը ընկերության բաժնետոմսերը փոխանցեց իր երկու դուստրերին: Ի դեպ, նրա քույրը նույնպես ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում է։

4. Katharina Andresen

28-ամյա Կատարինան 4-րդ ամենաերիտասարդ միլիարդատերն է: Նորվեգացի ժառանգորդուհին զգալի կարողություն է ձեռք բերել, երբ նրա հայրը Ferd ընտանեկան ներդրումային բիզնեսի բաժնետոմսերի 42%-ը փոխանցել է նրան: Նրա զուտ կարողությունը կազմում է 1.5 մլրդ դոլար:

5.Ryan Breslow

29-ամյա Ryan Breslow-ը ամերիկացի ձեռնարկատեր է և բազմաթիվ ընկերությունների համահիմնադիր: Նրա զուտ կարողությունը կազմում է 1.1 մլրդ դոլար: Նրա Bolt ընկերության կապիտալը գնահատվում է 11 մլրդ դոլար: Ի դեպ, նա իր բոլոր աշխատակիցներին առաջարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթ:

6. Gustav Magnar Witzoe

30-ամյա Gustav Magnar Witzoe-ը զգալի մասնաբաժին ունի Salmar ASA-ում, որը սաղմոնի արտադրության համաշխարհային հսկա է: 2013 թվականին հայրը ընկերության իր մասնաբաժինը որդուն նվիրեց: Նրա զուտ կարողությունը կազմում է 3.8 մլրդ դոլար: Salmar ASA-ը առանցքային դեր է խաղացել ձկնաբուծության ոլորտում: Հատկանշական է, որ նրա հայրը մինչ օրս ակտիվորեն ղեկավարում է ընկերությունը՝ ապահովելով շարունակական հաջողություն։

7. Mark Mateschitz

31-ամյա Mark Mateschitz-ն իր հանգուցյալ հոր միակ ժառանգորդն է: Նրան է պատկանում Red Bull էներգետիկ ըմպելիքների ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Red Bull-ի գլոբալ հասանելիությունն ու հաջողությունը իսկապես արտառոց են: Միայն 2022 թվականին ընկերությունն ամբողջ աշխարհում իր էներգետիկ ըմպելիքից վաճառել է 11.6 մլրդ բանկա: Նրա զուտ կարողությունը կազմում է 39 մլրդ դոլար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share This Article