Forbes-ի վարկածով Պավել Դուրովը ճանաչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն ունեցող ամենահարուստ մարդը: Տվյալները հրապարակվել են դեկտեմբերի 13-ին:
VKontakte-ի և Telegram-ի հիմնադրի կարողությունը գնահատվում է 15,1 միլիարդ դոլար: Անցյալ տարվա համեմատ նա մի փոքր աղքատացել է (17 միլիարդ), բայց դեռ մնում է ԱՄԷ-ի ամենահարուստ քաղաքացին:
Այժմ Պավել Դուրովն ունի չորս քաղաքացիություն՝
- Ռուսաստանի Դաշնություն
- Սենթ Քիթս և Նևիս
- Ֆրանսիա
- ԱՄԷ
Դուրովը Դուբայում է ապրում 2017 թվականից: Նա քաղաքացիություն է ստացել այս տարվա փետրվարին։
Forbes-ի ընդհանուր ցուցակում Դուրովը զբաղեցնում է 123-րդ տեղը։ Այժմ միլիարդատերը 38 տարեկան է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում