Զենք մատակարարող թոփ 5 երկրները

2 Min Read

Ռազմարդյունաբերությունը մեր օրերում, ցավոք, դարձել է ամենապահանջված ոլորտներից մեկը։ Որոշ երկրներ, ունենալով արտադրության մեծ ծավալներ, ապահովում են զենքի համաշխարհային շուկայի ռեսուրսների հիմնական մասը։ Չնայած Սառը պատերազմից հետո Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանն էին համաշխարհային առաջատար մատակարարները։ Այնուամենայնիվ, 2017-ից 2021 թթ-ին ԱՄՆ-ն և Ռուսաստանն են ապահովել աշխարհում զենքի հիմնական արտահանման մակարդակի կեսից ավելին։

Այսպիսով, ներկայացննենք զենք արտահանող երկրների թոփ 5-յակը՝ ըստ Statista -ի։

 

ԱՄՆ

Ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն։ Այն ունի 39 % շուկայական մասնաբաժին` զենքի միջազգային արտահանման մեջ: Վերջին հաշվարկներով զենքի վաճառքից ստացված եկամուտն այստեղ կազմում է մոտ 138 մլրդ դոլար։ Վաճառքը ներառում է 3,5 միլիարդ դոլար արժողությամբ AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ Ավստրալիային և 3,4 միլիարդ դոլար արժողությամբ CH-53K ուղղաթիռներ Իսրայելին:

Ռուսաստան

Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանն անհամեմատ զիջում է ԱՄՆ-ին՝ արտահանման 19%  ցուցանիշով։ Այստեղ տարեկան եկամուտը կազմում է մոտ 15 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, այս «ռեսուրսը», որի վրա մասամբ հենվում է ռուսական տնտեսությունը, նվազում է Ուկրաինայի հետ պատերազմի արդյունքում։

Ֆրանսիա

Երրորդ տեղում Ֆրանսիան է՝ 11 % ցուցանիշով։ Վերջին 10 տարում այն ​​ավելացրել է իր վաճառքները 59%-ով՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։

Չինաստան

Չինաստանը զբաղեցմում է ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ 4,6 % ցուցանիշով։ Չինաստանից արտահանումը սովորաբար կազմում է տարեկան 3-4 միլիարդ դոլար:

Գերմանիա

Գերմանիան Չինաստանին զիջում է չնչին՝ 0,1% -ով՝ 4,5  %-ով զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։ Սակայն այն հավակնում է գերազանցել իր մրցակցին՝ 5,6 միլիարդ դոլար եկամուտով:

Share This Article