Աշխարհի ամենահայտնի տուրիստական պորտալներից մեկի՝ Tripadvisor-ի օգտատերերը որոշել են 2022 թվականի աշխարհի լավագույն ռեստորանները: Հաղթողներն ընտրվել են մի քանի կատեգորիաներում։
Այս տարի միլիոնավոր զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա կազմված վարկանիշում ընդգրկվել են ռեստորաններ աշխարհի 6 մայրցամաքի 51 երկրից։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջին, պատվավոր տեղն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի Ամբլսայդ քաղաքի Old Stamp House ռեստորանը:
Նշվում է, որ COVID-19 համաճարակը որոշակիորեն սահմանափակել է այն վայրերի քանակը, որտեղ հնարավոր է ճաշել։ Օրինակ՝ ասիական որոշ երկրներ փակ են եղել օտարերկրյա զբոսաշրջիկների համար տվյալների գնահատման գրեթե ողջ ժամանակահատվածում։
Հաղթողներն ընտրվել են մի քանի անվանակարգերում. օրինակ, Old Stamp House ռեստորանը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է լավ ճաշարանների վարկանիշային աղյուսակը, որին հաջորդում են Ռիո դե Ժանեյրո քաղաքի Oro Restaurant և Սենիգալիայի Madonnina del Pescatore ռեստորանները:
Հաղթողներ են ընտրվել նաև հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն ինտերիեր – Sunset Monalisa ռեստորան, Կաբո Սան Լուկաս, Մեքսիկա
- Լավագույն վայր ժամադրությունների համար – Altto Ristorante & Lounge Bar ռեստորան, Արմասան դուս Բուզիուս, Բրազիլիա
- Լավագույն «թաքնված վայրը» – Green Point ռեստորան, Կուսկո, Պերու։