Ո՞վ է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

2 Min Read

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել է «Bloomberg Billionaires Index»-ի առաջին հորիզոնականում` առաջ անցնելով Իլոն Մասկից,– գրում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

 Նա առաջ է անցել Tesla-ի, SpaceX և (Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկից, ով ութ ամիս շարունակ առաջին տեղն է զբաղեցրել:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերի գները նվազել են ավելի քան 7%-ով: Բեզոսի կարողությունն այժմ 200 մլրդ դոլար է, Մասկինը՝ 198 մլրդ դոլար, միաժամանակ՝ դեռ հոկտեմբերին Bloomberg-ը Amazon-ի հիմնադրի կապիտալի արժեքը գնահատել էր 156 մլրդ դոլար։
  • LVMH խմբի սեփականատեր Բեռնար Առնոն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 197 մլրդ դոլար կարողությամբ։
  • Չորրորդ տեղում Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 179 մլրդ դոլար կարողությամբ։
  • Ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում է 150 մլրդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում են նաև Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը (143 մլրդ դոլար), Berkshire Hathaway-ի հիմնադիր Ուորեն Բաֆեթը (133 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (129 մլրդ դոլար), Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (122 մլրդ դոլար) և Սերգեյ Բրինը (116 մլրդ դոլար):

Ջեֆ Բեզոսը մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը պահպանել է 2017-ից 2020 թվականներին։ 2021 թվականի հունվարին Մասկը առաջին անգամ գլխավորել է ցուցակը։ Սակայն Բեզոսին հաջողվեց նույն տարվա փետրվարին ընդամենը երկու օրում վերականգնել իր առաջատար դիրքը վարկանիշում։


Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի 2 միլիարդ դոլարի բաժնետոմս․ ի՞նչ է ծրագրել հայտնի միլիարդատերը


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով