Galt & Taggart ներդրումային ընկերության տվյալներով՝ Վրաստանն աշխարհում վեցերորդն է պնդուկի արտադրությամբ և արտահանմամբ, — հայտնում է Sputnik Грузия-ն։
Թուրքիան առաջատարն է, այս երկիրը զբաղեցնում է պնդուկի արտադրության և արտահանման շուկայի 71%-ը, որին հաջորդում են Իտալիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Չիլին և Վրաստանը՝ 2.5%-ով։
Սակայն պնդուկի ամենամեծ սպառողները հիմնականում եվրոպական երկրներն են:
Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ընդհանուր առմամբ սպառում են 42.9%-ը։ Դա պայմանավորված է շոկոլադի արտադրությամբ, որտեղ պնդուկը հիմնական բաղադրիչներից մեկն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում