BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Գյուղ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ միլիոնատեր է
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > The Most / ԱՄԵՆԱ / > Գյուղ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ միլիոնատեր է
The Most / ԱՄԵՆԱ /

Գյուղ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ միլիոնատեր է

14 Հունիսի, 2022
Կիսվել
2 Min Read
Գյուղ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ միլիոնատեր է
ԿԻՍՎԵԼ

Չինաստանում կան բազմաթիվ արտասովոր բնակավայրեր, որոնցից մեկը Հուասի գյուղն է։ Գյուղի բոլոր բնակիչներն ունեն ավելի քան 100,000 դոլար իրենց բանկային հաշիվներում և բոլորն աշխատում են շաբաթը յոթ օր: Գյուղը հանդիսանում է չինական տնտեսական հրաշքի օրինակ։

Նախկինում այս գյուղը ոչնչով չէր տարբերվում Չինաստանի մյուս բնակավայրերից։ Դեռ 1960-ականներին գյուղն ուներ ընդամենը 576 բնակիչ, հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։

Սակայն Վու Ռենբաո անունով ֆերմերի գյուղի կուսակցական կոմիտեի քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո տեղի բնակչության կյանքը փոխվեց։ Ակտիվ քաղաքական գործիչը որոշեց ռիսկի դիմել և ստեղծել տեքստիլ արդյունաբերություն։ Նրա բախտն առասպելական էր, և ամեն ինչ ստացվեց: Տեղի բոլոր բնակիչներն աջակցել են իրենց մենեջերին և ակտիվորեն ներդրել իրենց եկամուտները ձեռնարկությունների զարգացման գործում։

Տարեցտարի աճեց բացվող արտադրությունների թիվը, դրանց հետ մեկտեղ գյուղի բարեկեցությունը։ Աստիճանաբար արդյունաբերությունը զբաղեցրեց ֆերմերության տեղը։ Հուասիին միացան հարևան գյուղերը և բնակչությունը դարձավ 36 հազար։

Յուրաքանչյուր ընտանիք ունի առնվազն մեկ տուն, երկու մեքենա և առնվազն 100 հազար դոլար իր բանկային հաշվում: Իսկ ամբողջ գյուղի տարեկան եկամտի 20%-ը հավասարապես բաժանվում է գյուղի բոլոր բնակիչների միջև։

Ներկայումս բնակավայրը դարձել է ոչ միայն արդյունաբերական կենտրոն, այլև ակտիվ զբոսաշրջության վայր։ Հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից գալիս են տեսնելու այս անսովոր վայրը։ Բնակավայրի տարածքում կան ավելի քան 80 տեսարժան վայր։ Այստեղ կա անսովոր այգի, որտեղ ցուցադրված են չինական և համաշխարհային պատմական հայտնի վայրերի պատճենները:

Գյուղացիներն իրենց խնայողություններով կառուցել են 328 մետր բարձրությամբ ապշեցուցիչ Longxi International Hotel երկնաքերը, որի նախասրահում կա ոսկե ցուլ։ Մոտ մեկ տոննա ոսկի է ծախսվել արձանի վրա։

Երկնաքեր-հյուրանոցն ունի ավելի քան 8 հարյուր սենյակ՝ նախատեսված առնվազն մի քանի հազար մարդու համար, ցուցասրահ, պտտվող ռեստորան, տանիքին լողավազանով այգի։

Այնուամենայնիվ, գյուղի այցելուները նշում են, որ գերժամանակակից խանութներն ու ռեստորանները, որոնք ակնկալում են տեսնել հարուստ բնակավայրում, հիմնականում բացակայում են, ինչը հարց է առաջացնում, թե ինչի՞ համար է այստեղի բնակիչների հարստությունը, եթե այն հնարավոր չէ ծախսել:

You Might Also Like

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում

Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)

Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է

Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի

«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչել են 2022 թվականի լավագույն ֆիլմ՝ ըստ կինոքննադատների

admin 14 Հունիսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում
The Most / ԱՄԵՆԱ /Լրահոս

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ռեկորդների քաղաք Դուբայում

25 Հունվարի, 2023
Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)
The Most / ԱՄԵՆԱ /

Աշխարհի խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվաքանակի (1950-2023)

23 Հունվարի, 2023
Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է
The Most / ԱՄԵՆԱ /Բիզնես

Անգլիական 11 թիմ ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների թոփ 20-յակում է

19 Հունվարի, 2023
Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի
TechTimeThe Most / ԱՄԵՆԱ /

Թոփ 5 տեխնոլոգիական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի

16 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը