Աշխարհի 5 ամենաթանկ դպրոցները 2022 թվականին

3 Min Read
Harvard University with lush green trees on the foreground in Cambridge, USA

Բոլոր ծնողները ձգտում են իրենց երեխաների համար ապահովել ամենաորակյալ կրթությունը: Գաղտնիք չէ, որ ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններն ավարտելը լավագույն բարձրագույն կրթության և լավ աշխատանքի ձեռքբերման մեծ առավելություն է։ Աշխարհի ամենաթանկ դպրոցները հայտնի են նրանով, որ ձևավորում են այնպիսի անհատներ, որոնք կարողանում են դրականորեն ազդել աշխարհի վրա:

Թագավորական ընտանիքի անդամները և առհասարակ, աշխարհի հարուստ ու ազդեցիկ ընտանիքները իրենց երեխաներին ուղարկում են ամենաթանկ կրթօջախներ։
BRIEFLY ներկայացնում է աշխարհի ամենաթանկ հաստատությունների ցանկը՝ միջին տարեկան վճարներով:

1. Collège Alpin Beau Soleil, Շվեյցարիա
Վճարը՝ $129,328/ €127,545

Միջազգային հեղինակավոր գիշերօթիկ հաստատություն է, որը գտնվում է շվեյցարական Ալպերում: Այն ընդունում է 11-ից 18 տարեկան ուսանողների: Հեղինակավոր գիշերօթիկ հաստատությունը հիմնադրվել է 1910 թվականին, և դրա միայն համազգեստն արժե մոտ $6200:

2. Institut Le Rosey, Շվեյցարիա
Վճարը՝ $129,192/ €127,411

Այս էլիտար հաստատությունը հիմնադրվել է 1880 թվականին, ունի հարուստ պատմություն և ավանդույթներ:
Առավոտյան ընդմիջման ժամանակ ուսանողներին մատուցվում է նախաճաշ՝ «շվեդական սեղան» և տաք շոկոլադ։ Ընթրիքի համար նրանք հատուկ հագուստներ են կրում և յուրաքանչյուր սեղանի շուրջ կարող են տեղավորվել 6-8 աշակերտ և 1-2 դասախոս։
Ի դեպ, յուրաքանչյուր աշակերտ ունի հատուկ տեղ, որը նշված է անձնական անձեռոցիկով։

3. Aiglon College, Շվեյցարիա
Վճարը՝ $120,463/ €118,802

Այս գիշերօթիկ հաստատությունը նույնպես գտնվում է շվեյցարական Ալպերում: Այստեղ ուսանողները պարտավոր են ամեն կիսամյակ մասնակցել արշավներին և վայելել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ժայռամագլցումը, ճամբարը, արշավը, լեռնագնացությունը և բայակինգը: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին:

4. St. George’s International School, Շվեյցարիա
Վճարը՝ $108,646/ €107,148

1927 թվականին Օքսֆորդի համալսարանի անգլախոս շրջանավարտներ` Լորնա Սաութվելը և Օսիթ Փոթսն են հիմնել այս հաստատությունը, որը նույնպես գտնվում է Շվեյցարիայում: ԱՅն ունի ավելի քան 64 մասնաճյուղ Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում: Հաստատությունը համատեղում է գիշերօթիկ և ցերեկային ծրագրերը, ունի անհատական մոտեցում կրթության նկատմամբ: Նախատեսված է 18 ամսականից մինչեւ 18 տարեկան երեխաների համար:

5. Leysin American School, Շվեյցարիա
Վճարը՝ $103,254/ €101,830

Հրաշալի դարաշրջանի շենքը կառուցվել է 1890 թվականին՝ որպես հյուրանոց և առողջարան աշխարհի ամենահարուստ մարդկանց համար։ Այս Շվեյցարական ուսումնական հաստատությունը առաջարկում է ամերիկյան ավագ դպրոցի դիպլոմներ, Միջազգային բակալավրիատի եւ ESL ծրագրեր։

 

 

 

 

 

Ինչպես արդեն պարզ դարձավ, աշխարհի 5 ամենաթանկ դպրոցների ուղղությունը մեկն է՝ Շվեյցարիա:

Share This Article