ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ/ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read
Group of Business People with Jigsaw Puzzle Forming in World Map

Աշխարհն անցնում է նոր փորձությունների միջով: Դրանցից ամենահավանականը երրորդ համաշխարհային պատերազմի բարձր հավանականությունն է՝ միջուկային զենքերի լայնամասշտաբ կիրառմամբ: Սակայն, մեր խորին համոզմամբ ներկայիս իրավիճակի այս ընթացքի նախանշանները եղել են:

Առաջին հերթին դա վերաբերում է գլոբալ մասշտաբով ծագած տնտեսական խնդիրներին: Պատկերացնենք երկրներ, որոնք հսկայական պարտքեր են հավաքում այլ երկրների դեմ պատերազմելու համար, ներքին իշխանությունն ամրապնդելու նպատակով, կոռպցիոն դաշտը ընդլայնելու ցանկությամբ և այլն:

Փաստորեն, կան երկրներ, որոնց պարտքն աճում է, իսկ ֆինանսական ռեսուրսները ոչ թե ծառայում են երկրի զարգացման և պարտքային ճնշումները զսպելու համար, այլ գնում են լրիվ այլ ճանապարհներով: Սրա արդյունքում երկրները կախման մեջ են ընկնում խոշոր ֆինանսական շրջանակներիօց, որոնք հնարավորություն են ստանում վարել սեփական քաղաքականությունը՝ օգտագործելով կախյալ երկրների իրավիճակը:

Որոշ երկրներում այս սխեման ճաք է տալիս, ինչի արդյունքում իրավիճակը կտրուկ փոխվում է` հանգեցնելով լոկալ հակամարտության: Այս հակամարտությունների շղթան բերում է գլոբալ առճակատման, որին ականատես ենք լինում հիմա:

Վերն ասվածները նկարագրելու նպատակով ուսումնասիրենք Համաշխարհային ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան.

Գծապատկեր 1. Համաշխարհային ընդհանուր պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2017-2023թթ-երին

Վիճակագրությունը փաստում է, որ արդեն իսկ 2017թ-ին Համաշխարհային ընդհանուր պետական պարտքը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 82%-ը:  2021թ-ին համաշխարհային  ընդհանուր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, 2017թ-ի համեմատ աճելով 15 տոկոսային կետով, կազմել է 97%։

Կանխատեսումները փաստում են, որ 2022 և 2023թթ-երին համաշխարհային  ընդհանուր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հաստատվելու է համապատասխանաբար 94,4% և 94,1% մակարդակներում։

Կարևոր է հասկանալ թե տարբեր տարածաշրջաններում ընդհանուր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ինչպիսի դինամիկա է ունեցել։

Գծապատկեր 2. Զարգացած երկրներում ընդհանուր պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2017-2023թթ-երին

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ ընդհանուր պարտք/ՀՆԱ հարաբերության առավելագույն մակարդակներ դիտվում են զարգացած երկրներում։ 2017թ-ին ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 103,2%։

Առավելագույն մակարդակ՝ 123,2%, դիտվել է 2020թ-ին, իսկ 2021թ-ին  մի փոքր նվազել է` հասնելով 119,8%-ին։ 2022 և 2023թթ-երին սպասվում է անկում, որի արդյունքում ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է համապատասխանաբար 115,5% և 113,7%։

Ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության մակարդակի աճման միտում է նկատվում զարգացող երկրների պարագայում։

Գծապատկեր 3. Զարգացող երկրների ընդհանուր պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2017-2023թթ-երին

2017թ-ին զարգացող երկրների ընդհանուր պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 50,5%-ը, իսկ արդեն 2021թ-ին՝ 66,1%։ Փաստացի դիտվել է աճ 15,6 տոկոսային կետով։

Կանխատեսվում է, որ զարգացող երկրներում ընդհանուր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճելու է 2022 և 2023թթ-երի հասնելով համապատասխանաբար 67,4% և 69,8% մակարդակներին։

Զարգացող երկրների մեջ հատկապես առանձնանում են ցածր եկամուտներով երկրները։

Գծապատկեր 4. Զարգացող ցածր եկամուտներով երկրների ընդհանուր պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2017-2023թթ-երին

Ցածր եկամուտներով զարգացող երկրներում ընդհանուր պետական պարտքը հիմնականում չի գերազանցել ՀՆԱ-ի 50%-ը։ Սակայն, կանխատեսումները վկայում են, որ 2022թ-ին ընդհանուր պարտքը կազմելու է ՀՆԱ-ի 50,3%-ը, իսկ 2023թ-ին՝ 48,8%-ը։

Իրավիճակը փոքր-ինչ լավ է նաև նավթ արդյունահանող երկրների պարագայում․

Գծապատկեր 5. Նավթ արդյունահանող երկրների ընդհանուր պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցության դինամիկան 2017-2023թթ-երին

  1. Այս երկրներում ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակ՝ 58,7%, դիտվել է 2020թ-ին։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2022 և 2023թթ-երին ցուցանիշի մակարդակները 50%-ից ցածր են լինե
Share This Article
Թողնել մեկնաբանություն