ՌԴ փորձագետները շարունակում են իրենց համարձակ կանխատեսումները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ռուսաստանում տեղի են ունենում զգալի փոփոխություններ գրեթե բոլոր ոլորտներում: Այս փոփոխությունները պայմանավորված են Հավաքական Արևմուտք-Ռուսաստան փոխգործակցության փաստացի դադարեցմամբ: Այս համատեքստում ՌԴ փորձագետների, վերլուծաբանների և այլ շրջանակների կողմից գծվում են ապագա Ռուսաստանի իրենց տեսլականները, որոնցից մեծ մասի իրագործումը պայմանավորված է այլ գործոնների իրականացման հետ: Վերլուծությունները պետք է կատարվեն` հիմքում ունենալով այն փաստը, որ այն պարագայում, երբ ապամոնտաժվում են ՌԴ-Հավաքական Արևմուտք բոլոր հնարավոր հարաբերությունները, աշխարհի երկրներ-Արևմուտք հարաբերությունները շարունակվում են և հնարավոր են նոր համագործակցություններ:

Վերադառնալով ռուսական երազանքներին` արձանագրենք այն կարևոր փաստը, որ նախքան իրավիճակի սրումը, ՌԴ-ն Եվրոպա էր արտահանում մեծ թվով ապրանքներ: Կարելի է ասել ՌԴ արտահանման ծավալների կեսից ավելին բաժին էր ընկնում Եվրոպային: Առկա պատժամիջոցների արդյունքում խնդիր է դրված այս արտահանման ծավալների հասցեատերերի փոփոխության մասով:

Ինչպես ցույց են տալիս ՌԴ միջազգային գործերի գծով խորհրդի հաշվարկները, Ռուսաստանը կարող է Եվրոպային ուղարկվելիք իր արտահանման մի մասը բաշխել ՌԴ ռեգիոնների միջև, որի արդյունքում կառաջանա $ 37 մլրդ-ի արտահանման ծավալների ավելցուկ, որը կարելի է բաշխել ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ չսահմանած բարեկամ խոշոր երկրների միջև.

Գծապատկեր 1. Ռուսաստանի արտահանման վեկտորի փոփոխությունը դեպի խոշոր տնտեսությամբ բարեկամ երկրներ

Փորձագետներն արտահանման ծավալների $ 16 մլրդ-ը ուղարկում են Չինաստան: Ընդհանրապես, նկատվում է ռուսների կտրուկ շրջադարձը դեպի Չինաստան:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ կուղարկեն արտահանման ծավալների $ 4 մլրդ-ը: Երրորդ տեղում է վերջին ժամանակների ՌԴ քաղաքական վերնախավի սիրելին դարձած Թուրքիան, որտեղ որոշել են արտահանել $ 3.7 մլրդ-ի ապրանքներ: Այս ցուցակը եզրափակում է Վիետնամը, որտեղ հնարավոր է ռուսական արտահանման ծավալները հասցնել $ 2 մլրդ-ի:

Վերջում հավելենք, որ փորձագետները պետք է հաշվի առնեն պատժամիջոցների հանգամանքը, որը դրվում է նույնիսկ ՌԴ հետ երրորդ երկրների համագործակցության պարագայում: Բացի այդ՝ ՌԴ-ն պետք է զգուշանա Արևմուտքի մրցակցությունից: Արևմտյան երկրներն անելու են ամեն հնարավորը` ՌԴ-ին բարեկամ երկրներին առաջարկելու համար ռուսական ապրանքներին մրցակից ապրանքներ, որոնք Արևմուտքի բարձրտեխնոլոգիական առավելության պայմաններում կարող են լինել շատ ավելի որակյալ:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն