Երևանում բնակարանների գներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ անշարժ գույքի շուկայում նկատվում են փոփոխություններ, որոնք է’լ ավելի ակտիվ փուլ կմտնեն, երբ կսկսեն գործել ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք օրենքներ։ Դրանցից մեկը եկամտահարկի վերադարձի օրենքն է, որը գործելու է Երևանում մինչև 2025թ․, իսկ մարզերում՝ մինչև 2029թ․։ Այս փոփոխությունները ստիպելու են անշարժ գույքի մասնակիցներին աստիճանաբար ճշգրտել իրենց վարքագիծը։



Մինչ այս փոփոխությունները տեղի կունենան, արդեն իսկ նկատվում են որոշակի սպասումների գեներացում, որի էությունը կայանում է նրանում, որ շուտով անշարժ գույքի գները և, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն անկում են արձանագրելու։

Այս միտումը զգալու համար ուսումնասիրենք բազմաբնակարան շենքերում բնակարանների շուկայական միջին գների փոփոխություններին 2024թ․ առաջին եռամսյակում․

Ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ գները դիտարկվում են 2024թ․ առաջին եռամսյակի կտրվածքով, որն ավելի լայն տեղեկատվություն կարող է հաղորդել, քան առանձին ամիսներով վերցված գնային փոփոխությունները։

Այսպիսով, վիճակագրական տվյալները վերլուծելիս նկատելի է դառնում, որ 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ բնակարանների գները Երևանում աճել են 1,7%-ով, իսկ մարզերում՝ 3,3%-ով։

Մյուս կողմից 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Երևանում բնակարանների գներն աճել են 12,9%-ով, իսկ մարզերում՝ 16,3%-ով։ Կարևոր է նշել, որ 2023թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բնակարանների գների աճը Երևանում կազմել է 10,6%, իսկ մարզերում՝ 14,7%։

  • Փաստացի նկատվում է գների աճման միտում, սակայն, արտաքին գործոններով և տնտեսության մյուս հատվածներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, իրավիճակը կարող է փոխվել:
TAGGED:
Share This Article