Հանցագործությունների թվաքանակն աճել է. պատկերը` թվերով

2 Min Read

ՀՀ մայրաքաղաք Երևանը երկրի համար ունի առանցքային նշանակություն: Երևանում կենտրոնացվածության մակարդակը չափազանց բարձր է: ՀՀ մայրաքաղաքի կարևորությունը նաև երևում է այն հանգամանքով, որ վերջինիս կառավարումը վստահվում է երևանաբնակներին: Վերջիններիս ընտրության արդյունքով Երևանն այժմ կառավարվում է ներկայիս իշխանությունների կողմից: Ինչպես ընդհանուր կառավարումը, այնպես էլ մասնավորապես Երևանի կառավարումը, հարթ չի ընթանում: Երևանցիներն անընդհատ ստանում են տհաճ անակնկալներ: Երբեմնի հանուն արդարության համար պայքարողները տարբեր քրեական դրվագներով մեղադրվում են տարատեսակ հանցագործությունների մեջ:

ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս ամենը վարկաբեկում է Երևանի իշխանություններին: Ներկայումս զգացվում է, որ Երևանը իշխողները պատրաստվում են ընտրությունների, որի ընթացքին մենք նույնպես հետևելու ենք։ ՈՒշադրություն ենք դարձնելու մայրաքաղաքի խնդիրներին և փորձելու ենք հասկանալ, թե քաղաքապետի հնարավոր թեկնածուներն իրականում կարողանալու՞ են լուծել առկա խնդիրները, թե՝ ոչ: Դրա համար նախ անհրաժեշտ է վերլուծել մայրաքաղաքի կյանքը` ըստ տարբեր ցուցանիշների:

Այս անգամ ուսումնասիրենք  հանցավորության մակարդակը Երևանում տարեկան կտրվածքով.

Գծապատկեր 1. Երևանում արձանագրված հանցագործությունների թվաքանակը 2022 և 2021թթ-երին

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ին 2021թ-ի համեմատ Երևանում հանցագործությունների թվաքանակն աճել է 31%-ով՝ կազմելով 21,604 միավոր: 

Դիտարկենք հանցագործությունների թվաքանակի բաշխումը Երևանում․

Գծապատկեր 2․ Երևանում արձանագրված հանցագործությունների բաշխումը ըստ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների 2022թ-ի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ  2022թ-ին Երևանում արձանագրված հանցագործություններն ունեն հետևյալ թվային պատկերը.

  •  ՀՀ ոստիկանության Կենտրոնական վարչություն `22,9% 
  • Արաբկիրի վարչություն`13,5%
  • Մալաթիայի վարչություն`12,5%
  • Նոր Նորքի վարչություն`12,4% 
  • Շենգավիթի վարչություն` 11,1%
TAGGED:
Share This Article