Պատժիչ քայլեր կձեռնարկվեն՝ ռուսական նավթ վաճառելու համար. Որ երկիրն է հայտնվել թիրախում

2 Min Read
ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որը, իբր, վերամշակում է Ռուսաստանի Դաշնությունից նավթը` Եվրոպայում վաճառելու համար, ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը մտնեն Եվրոպա Հնդկաստանից և արդյունահանվող ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը:

Բորելի խոսքով` G7 երկրների կողմից ռուսական նավթի վրա սահմանած գնային շեմի համեմատ Հնդկաստանը կարողացել է օգտագործել ավելի էժան հումք։ Ըստ Financial Times-ի՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ իրեն նույնիսկ անհարմար է զգում, որ ռուսական նավթի մեծ մասն այժմ իբր վերադառնում է Եվրոպա՝ զտված վառելիքի տեսքով։

«Նորմալ է, որ Հնդկաստանը գնում է ռուսական նավթը… Բայց եթե նրանք դա օգտագործում են  այն մտայնությամբ, որ դառնան ռուսական նավթի վերամշակման կենտրոն և մեզ վաճառեն կողմնակի արտադրանքները, ապա մենք պետք է գործենք», – ավելացրել է Բորելը:

Նրա կարծիքով՝ ռուսական նավթի հոսքը կասեցնելուն ուղղված ցանկացած մեխանիզմ պետք է իրականացվի «ազգային իշխանությունների» կողմից։ Դրանով նա առաջարկել է թիրախավորել հնդկական վերամշակված վառելիքի գնորդներին ,քանի որ, Մեծ յոթնյակի անդամ երկրների կարծիքով, այդ վառելիքը ստացվում է ռուսական նավթից։

Փետրվարի 5-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դեմ մի շարք երկրների պատժամիջոցները. Եվրամիությունն արգելել է ռուսական նավթամթերքի ներկրումը, միաժամանակ ԵՄ-ն և G7 երկրները դրանց համար սահմանել են գնային առաստաղ։ Սահմանաչափը սահմանվել է 100 դոլար մեկ բարելի դիմաց Ռուսաստանից նավթամթերքի համար, որոնք վաճառվում են նավթի հենանիշային դասի (դիզելային վառելիք) պրեմիումով, և 45 դոլար մեկ բարելի համար՝ զեղչով վաճառվողների համար (մազութ):

TAGGED:
Share This Article