ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 32-ՐԴ ԱՄՅԱԿԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

Ահա և լրացավ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին։

Մի հռչակագիր, որի արդյունքում ձևավորվեց մի նոր պետություն, որտեղ մարդկանց խոստանում էին անվտանգություն, բարգավաճում, իրավունքներ, անկախություն  և այլն։ Ցավոք «անկախություն» կոչվածն այդպես էլ մնաց թղթի վրա այն պահից սկսած, երբ ՀՀ բոլոր իշխանությունների անգործության արդյունքում երկիրը մատնվեց անտերության, որի արդյունքում ունեցանք արտագաղթ, զոհեր և արդյունքում նաև Արցախի մասնատում։

Ներկայումս ՀՀ պետականության հիմքերը շարունակում են խարխլվել։
Այս ողջ ընթացքում կարելի էր կառուցել ժամանակակից և դինամիկ պետություն, սակայն համատարած կոռուպցիան ամբողջովին կործանեց երկիրը։ Վերջինս վերականգնելու փոխարեն ներկայիս իշխանությունների օրոք տարբեր հարթակներում արձանագրվում են կորուստներ ու ձախողումներ։

Ներկայումս, ըստ «Freedom House»-ի զեկույցի, Հայաստանը համարվում է կիսաազատ պետություն։ Այս կարգավիճակով Հայաստանն ապրում է ավելի քան 30 տարի։

Նույն կարգավիճակն ունի նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանը համարվում է ոչ ազատ պետություն։

Փաստացի կարելի է ասել, որ Խորհրդային Միության նախկին հանրապետություններից և ոչ մեկն այս տարիների ընթացքում չեն փոխել իրենց կարգավիճակը, բացի մերձբալթյան երկրներից, որոնք համարվում են ազատ պետություններ։

«Freedom House»-ի գնահատմամբ՝ ազատ, կիսաազատ և ոչ ազատ պետությունների համամասնությունն աշխարհում ունեցել է հետևյալ պատկերը․

Գծապատկեր 1․ Երկրների բաշխումը՝ ըստ ազատության աստիճանի 2022թ-ի դրությամբ

Պարզվում է՝ աշխարհի 195 երկրներից մոտ 43%-ը համարվում է ազատ պետություն, իսկ ոչ ազատների և կիսաազատների մասնաբաժինը նույնն է և կազմում է մոտ 29%։

 

Share This Article