Անհասկանալի խառնաշփոթ ՀՀ վառելիքի շուկայում. Գների ինչպիսի փոփոխություն է դիտվել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ վառելիքի շուկայում տեղի ունեցող խառնաշփոթին հանրությունը ծանոթանում է վառելիքի գների տատանմամբ։ Վերջին օրերին այս թեմայով պարզաբանումներ տրվեցին տարբեր մակարդակներով։ Նույնիսկ Ռուասաստանն արձագանքեց՝ նշելով, որ Հայաստանը վառելիք է խնդրել ՌԴ-ից երկրում իրավիճակը կայունացնելու համար։ Սակայն, հայկական կողմը պնդում է, որ ճգնաժամ չկա։ Այս խառնաշփոթը հատկապես նյարդայնացնում է հասարակությանը, որին տեղեկացրել են, որ բենզինի գների տատանումները կապված են միջազգային շուկաներում և հատկապես ՌԴ-ի էներգետիկ շուկայում տեղի ունեցող զարգացումներով։

Չնայած այս խառնաշփոթին՝ բենզինի, դիզելային վառելիքի և անձնական փոխադրամիջոցների համար օգտագործվող այլ վառելյանյութերի գների աճն այնքան էլ կտրուկ չի եղել, եթե համեմատում ենք տվյալ ամսվա փոփոխությունները նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ․

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի համեմատ բենզինի գների աճը կազմել է ընդամենը 0,4%։ Ավելին, դիզելային վառելիքի  և այլ վառելանյութերի գների անկումները կազմել են համապատասխանաբար -17,4% և -5,8%։


Բենզինի հետ կապված որոշ խնդիր կար․ մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուսումնասիրենք գների փոփոխությունները վառելիքի շուկայում 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ ամսվա համեմատ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ դիզելային վառելիքի և բենզինի գների աճը կազմել է համապատասխանաբար 6,9% և 5,8%։

  • Ամփոփելով վերը բերված վիճակագրական տվյալների վերլուծությունը՝ պետք է փաստել, որ վառելիքի գների տատանումները դեռևս անկառավարելի չեն։ Այս աճերի հիմքում ընկած են մի շարք գործոններ, որոնց թվում են միջազգային շուկաներում առկա լարված իրավիճակը, վառելիքի ճգնաժամը ռուսական շուկայում և, իհարկե, չի կարելի շրջանցել նաև հայկական շուկայում եղած խնդիրները։ Այս բոլորը պետք է հանգեցնեին գների աճին։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականություն իրականացնելիս ոչ թե տարբեր ձևերով արձագանքի տեղի ունեցող ճգնաժամին, այլ պետք է խելամտորեն կանխի ճգնաժամը՝ գործադրելով բոլոր հնարավոր շուկայական մեխանիզմները։
TAGGED:
Share This Article