Գնացքներ արտադրող ընկերությունը մտադիր է 1.75 մլրդ եվրո հավաքել. որն է նպատակը. Euronews

1 Min Read

Ֆրանսիական Alstom ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի խոշորագույն երկաթուղային գործարանի սեփականատերն է, մտադիր է 1.75 մլրդ եվրո հավաքել իր պարտքը թեթևացնելու համար,– գրում է Euronews-ը:

Այն իրենից ենթադրում է բաժնետոմսերի և պարտատոմսերի վաճառք, ինչպես նաև 700 մլն եվրոյի վաճառք, որի նպատակն է պահպանել Դերբիի Litchurch Lane գործարանի սեփականատիրոջ վարկային վարկանիշը:

Նշվում է, որ 2023/24 ֆինանսական տարվա ընթացքում Եվրոպայում Alstom-ի պատվերների ծավալը կազմել է 11.3 մլրդ եվրո՝ նախորդ տարվա 12.8 մլրդ եվրոյի դիմաց:

Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունում, որտեղ աշխատում է շուրջ 80 000 մարդ, մտահոգություններ են առաջացել աշխատատեղերի հնարավոր կրճատման վերաբերյալ: 

Եվրոպայում ընկերությունը կնքել է տարբեր պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք գնահատվում են մոտավորապես 950 մլն եվրո Մեծ Բրիտանիայում, ավելի քան 800 մլն եվրո` Ֆրանսիայում և ներգրավվածություն Ռումինիայում մետրոյի նոր գծի կառուցման մեջ:

Alstom-ը՝ աշխարհում երկրորդ խոշորագույն գնացքների արտադրողը, հայտնել է 997 մլն եվրոյի շահույթի մասին՝ նշելով, որ այն ապահովել է 17% աճ:

Ընկերության զուտ պարտքը կազմում է մոտ 3 մլրդ եվրո։

Share This Article