Գաղտնիք չէ, որ Հայաստանը պետական պարտքը շարունակում է աճել։ 2024թ. հունվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է $12 մլրդ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ $69 մլն-ով։ Այս աճի <<պատասխանատու>> ներքին պարտքն է․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ ներքին պարտքը կազմում է $5,5 մլրդ՝ աճելով նախորդ ամսվա համեմատ $109 մլն -ով։ Ներիքն պետական պարտքի ծավալներում մեծ բաժին ունեն ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի ծավալները՝ մոտ $4,9մլրդ։
Այս ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են մոտ $111 մլն-ով։
Արտաքին պարտքի ծավալները 2024թ. հունվարի վերջի դրությամբ հաստատվել են $6,5 մլրդ մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով $41 մլն-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում