Ակնհայտ դրական կողմերին զուգահեռ, վերջին ժամանակներում մարդկությունը բախվում է համացանցի բացասական արդյունքների հետ։ Հատկապես դա վերաբերում է հաքերային հարձակումներին, որոնց թիվը տարեց տարի ավելանում է։
Հատկապես հաքերային հարձակումները սրվում են գլոբալ և լոկալ ճգնաժամերի ժամանակ։ Եվրոպական համապատասխան մարմինները մի քանի անգամ ֆիքսել են պարբերական բնույթ կրող Հայաստան-Ադրբեջան հաքերային հարձակումների շղթան։
Մեր հարթակում բազմիցս անդրադարձել ենք աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած կիբերհարձակումներին և դրանց ծանրագույն հետևանքներին։
Կիբերհանցագործություններն իրապես մեծ վտանգ են ներկայացնում և պետք է դիմակայել դրանց՝ ստեղծելով էլ ավելի ժամանակակից միջոցներ։
Կիբերհարձակում Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ ովքե՞ր են հեղինակները
Ուսումնասիրենք Կիբերմիջադեպերի եվրոպական բազայի տվյալները 2023թ. և 2024թ. մարտի 26-ի դրությամբ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ կենսական ենթակառուցվածքների վրա 2023թ. եղել է 500, իսկ մինչև 2024թ. մարտի 26-ը՝ 89 միավոր կիբերհարձակում։
Հարձակումների երկրորդ խոշոր թիրախը պետական կառույցներն ու քաղաքական համակարգերն են,որոնց վրա 2023թ-. տեղի է ունեցել 376, իսկ մինչև 2024թ. մարտի 26-ը՝ 82 հարձակում։
Երրորդ տեղում են մասնավոր հատվածի վրա կատարված հարձակումները, որոնց թվաքանակը 2023թ. եղել է 113, իսկ մինչև 2024թ. մարտի 26-ը՝ 10 միավոր։
- Այսպիսով, համացանցը զարգանում է և դրա հետ միասին կատարելագործվում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները։ Դրանց առաջին խնդիրն է լինելու կանգնեցնել համաշխարհային աղետները, որոնք կարող են տեղի ունենալ, եթե հանցագործների թիրախում հայտնվեն ատոմակայանները կամ այլ ծայրահեղ կարևոր օբյեկտները։