Թվային ռուբլին դառնում է իրականություն. ինչպես է հնարավոր լինելու օգտագործել այն

3 Min Read

Թվային ռուբլին դառնում է իրականություն։ Ֆինանսական համակարգի այս նորարարությանն առնչվող փոփոխությունները մշտապես BanksNews.am-ի ուշադրության կենտրոնում են: Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարիք չունի թվային դրամի ստեղծման կարիք և կամ որոնք են այն հիմքերը, որոնք մեր ԿԲ-ին կտանի թվային դրամ ունենալու որոշմանը:


ՌԴ Կենտրոնական բանկը նշել է թվային ռուբլու ներդրման ժամկետները


Տեղեկացնենք, որ ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ փաստացի կանաչ լույս է վառել թվային ռուբլու ստեղծման համար։ Ռուսների կարծիքով՝ թվային ռուբլի ունենալու օրինագծի նպատակն է զարգացնել վճարային ենթակառուցվածքը՝ քաղաքացիների, բիզնեսի և պետության կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման, հաշվարկների մատչելիության, արագության, հարմարավետության և անվտանգության բարձրացման առումով՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը։

Նաև նշվում է, որ թվային ռուբլու ներդրման օրենքը թույլ կտա իրականացնել փորձնական ծրագրեր ոչ միայն երկրի ներսում, այլև ԵՏՄ մի շարք երկրների հետ։ Հետևաբար, ԵՏՄ խոշոր տնտեսության անցումը թվային ռուբլուն հզոր խթան է դառնալու ԵՏՄ մյուս անդամ պետություններում ազգային թվային արժույթների ստեղծման ճանապարհին։

Սակայն, վիճարկելի չէ նաև այն փաստը, որ թվային ռուբլու ներդրման գործընթացը բավականին բարդ, ծախսատար և ժամանակատար է լինելու։ Այս դեպքում նախ սկզբում փորձարկում է տեղի ունենալու 15 բանկերի մասնակցությամբ և հետո նոր միայն անցում է կատարվելու համատարած կիրառմանը։

Ընդհանուր առմամբ հետաքրքիր է հասկանալ ինչպես է հնարավոր լինելու օգտագործել թվային ռուբլին․

Գծապատկեր 1․ Թվային ռուբլին գործողության մեջ

Թվային ռուբլու թողարկումից հետո բոլորի համար ստեղծվելու են թվային դրամապանակներ, որոնք կարելի է օգտագործել այն բանկի բջջային հավելվածի օգնությամբ, որտեղ բացված են հաշիվները։ Ընդ որում՝

  • թվային դրամապանակը միակն է լինելու, որին հասանելիություն  կարելի է ունենալ ցանկացած բանկից։
  • թվային դրամապանակի համալրման նպատակով պետք է կանխիկ ռուբլին 1:1 հարաբերակցությամբ փոխանցել դրամապանակին բանկի բջջային հավելվածով։
  • կրիպտոռուբլին դրամապանակից հանելու համար այն պետք է վերածել կանխիկ փողի։
  • կանխիկը թվային ռուբլով փոխարկումը միանգամից չի արվում, այլ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին բանկային հաշիվ ունենալ
  • երրորդին անձին փոխանցումն իրականացվում է ակնթարթորեն համապատասխան բանկի հավելվածի օգնությամբ։ Ընդ որում՝ քաղաքացիներից այս փոխանցումների համար որևէ գումար չի գանձվելու։
  • թվային արժույթով գնումներ կատարելու համար բավական է բանկային հավելվածով կարդալ համապատասխան խանութի դրամարկղի QR կոդը և որպես վճարման միջոց ընտրել թվային ռուբլին։
  • մեծ թվով բանկային գործարքներն անհասանելի կլինեն։ Մասնավորապես, մնացորդի վրա հաշվարկված տոկոսները, հնարավոր չի լինի վարկեր և ավանդներ ձևակերպել թվային ռուբլով։

Այսպիսով՝ ԵՏՄ խոշորագույն տնտեսությունը հետզհետե անցում է կատարում թվային արժույթին։ Սակայն, հետաքրքիր է նաև հասկանալ՝ ինչու է Ռուսաստանը հենց այս պահին նախաձեռնում թվային արժույթի ներդրումը: Միգուցե սա հնարավորություն կարող է ստեղծել շրջանցե՞լ արևմտյան պատժամիջոցները որոշ առումներով։

TAGGED:
Share This Article