Երևանի մի շարք փողոցներ կասֆալտապատվեն. կառավարությունը գումար հատկացրեց

0 Min Read

Երևանի փողոցների ասֆալտապատման, միջին նորոգման համար կտրամադրվի 2,5 մլրդ դրամ:  Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Աշխատանքները կատարվելու են Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջանների 27 փողոցներում։

Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից։

TAGGED:
Share This Article