Որ երկրներն են կակաո արտադրող համաշխարհային առաջատարները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Կակաոն լայն սպառում ունի ամբողջ աշխարհում։ Ինչպես ցանկացած գյուղատնտեսական արտադրանքի դեպքում, կակաոյի պարագայում էլ շուկան խիստ զգայուն է տարատեսակ ցնցումների նկատմամբ։ Այն երկրները, որտեղ հիմնականում արտադրվում է կակաոն, տնտեսապես խիստ անկայուն են. աղքատություն, քաղաքական ճգնաժամեր, պատերազմներ և էթնիկ բախումներ։ Բացի այդ, կակաոի շուկան զգայուն է տարատեսակ հիվանդությունների, ինչպես նաև կլիմայական կատակլիզմների նկատմամբ, որոնք ի զորու են ոչնչացնել բերքը։



Կակաոյի շուկան կախված է նաև արտաքին պահանջարկից, որը ներկայիս պայմաններում խիստ անկայուն է։ Կակաոյի շուկայի վրա ազդում են նաև ավանդական տրանսպորտային շղթաներում առկա խախտումները։ Մասնավորապես, ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևմուտքի պատժամիջոցները, հուսիթների ակտիվությունը Պարսից ծոցում և այլն։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին՝ համաձայն առկա ամենաթարմ տվյալների, 2022թ. կակաոյի արտադրությամբ առաջատար են հետևյալ երկրները.

Առաջին հորիզոնականում է հայտնվել Կոտ դ’Իվուարը, որը 2022թ. արտադրել է 2,2 մլն տոննա կակաո։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Գանան՝ 1,1 մլն տոննա արտադրության ծավալներով։
Երրորդ հորիզոնականում է Ինդոնեզիան, որտեղ 2022թ-ին արտադրվել է մոտ 0,7 մլն տոննա կակաո։ Ցուցակը եզրափակում է Դոմինիկյան Հանրապետությունը, որտեղ 2022թ-ին արտադրվել է 76 հզր տոննա կակաո։ Մյուս արտադրողները միասին ապահովել են 386 հզր տոննայի կակաոյի արտադրություն։

  • Եզրափակելով նշենք, որ Հայաստանում ևս շատ են կակաոն լայն պահանջարկ ունի։ 2023թ. Հայաստան է ներմուծվել 697 տոննա հատիկավոր կակաո, 257 տոննա կակաոյի փոշի, 147 տոննա կակաոյի մածուկ և 52 տոննա կակաոյի յուղ և ճարպ։ 
TAGGED:
Share This Article