Գնային ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ծառայությունների շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ծառայությունների շուկան անընդհատ ընդլայնվում է` ներառելով նորանոր ծառայություններ, որոնք արտացոլում են ժամանակակից աշխարհի զարգացման հնարավորությունները և հեռանկարները։

Մեր վերլուծություններում միշտ անդրադառնում  ենք ծառայությունների շուկայում նկատվող գնային տատանումներին՝ հնարավորություն ստեղծելով հետագա ուսումնասիրությունների համար, ինչպես նաև հնարավորություն տալով հանրությանը կատարել համապատասխան հետևություններ։

Այսպիսով, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի և 2023թ. դեկտեմբերի համեմատ ծառայությունների գների փոփոխությունները, ըստ տարբեր ծառայությունների, արձանագրել են հետևյալ արդյունքները․

Նախ և առաջ արձանագրենք այն, որ 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի և 2023թ. դեկտեմբերի համեմատ ծառայությունների գներն աճել են համապատասխանաբար 3,4%-ով և 1%-ով։

Ամենամեծ գնաճը 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի դիտվել է իրավաբանների մատուցած ծառայությունների գների մասով՝ 26,2%։

Երկրորդ հորիզոնականում է հանգստի կազմակերպման ոլորտը, որտեղ մատուցվող ծառայությունների գների աճը կազմել է  23,4%։

Երրորդ տեղում է մարդատար տրանսպորտի ոլորտը`սակագների 10,6% աճով։

TAGGED:
Share This Article