Bloomberg. Ցուկերբերգը վերջին 2 ամսում վաճառել է 428 մլն դոլար արժողությամբ Meta-ի բաժնետոմսեր

1 Min Read

Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վաճառել է 428 մլն դոլար արժողությամբ Meta-ի բաժնետոմսեր, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարկային հայտարարագրի տվյալները։

Նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ գործարարը յուրաքանչյուր առևտրային օր վաճառել է ընդհանուր հաշվով գրեթե 1,28 մլն բաժնետոմս։

Միջին հաշվով յուրաքանչյուր վաճառք նրան բերել է 10,4 միլիոն դոլար, իսկ ամենամեծը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Ցուկերբերգին բերել է 17,1 միլիոն դոլար։

Բաժնետոմսերի մասսայական վաճառքի որոշումը Bloomberg-ը բացատրում է նրանով, որ վերջին տարվա ընթացքում գները զգալիորեն աճել են և այժմ գտնվում են 2021-ին գրանցված առավելագույնին մոտ մակարդակում։

Bloomberg-ը Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատում է 125 միլիարդ դոլար՝ նրան դասելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի յոթերորդ տեղը, իսկ Forbes-ի փորձագետները իրական ժամանակում Ցուկերբերգի կապիտալը գնահատում են 122 միլիարդ դոլար և նրանց հաշվարկներով նա հինգերորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։

TAGGED:
Share This Article
1 Comment