Ո՞վ է գնել Կալիֆոռնիայի ամենաթանկ առանձնատունը

1 Min Read

Առանձնատունը, որը տեղակայված է Խաղաղ օվկիանոս նայող քարափի վրա, նախագծվել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Տադաո Անդոյի կողմից: Սկզբում այն ​​վաճառքի էր հանվել ռեկորդային 295 մլն դոլարով, սակայն աստղային զույգին վաճառվել է մի փոքր քիչ գումարով՝ 200 մլն դոլարով: Ըստ լրագրողների՝ այսօր այն Կալիֆոռնիա նահանգի ամենաթանկ տունն է։

Եվ այսպես, Կալիֆոռնիայի ամենաթանկ առանձնատան սեփականատերը Բեյոնսե-Ջեյ Զի զույգն է՝ որոշ լրատվամիջոցների կողմից հռչակված որպես ամենահարուստ  զույգը շոուբիզնեսում:

Ինչպես հայտնում է TMZ-ը, Բեյոնսեն և Ջեյ Զին անշարժ գույքի սեփականատեր են դարձել Մալիբուի հեղինակավոր Paradise Cove տարածքում: Բարդ լուծումներով առաձնատունը, որը մասնագետների կողմից համարվում է ճարտարապետական գլուխգործոց, զբաղեցնում է մոտ 2800քմ տարածք:

Այն կառուցվել  է աշխարհի ամենամեծ արվեստի կոլեկցիոներներից մեկի՝ Ուիլյամ Բելի պատվերով և պատկանել է նրան:

Ի դեպ, Բեյոնսե-Ջեյ Զի զույգը 2017 թվականին  88 միլիոն դոլարով առանձնատուն է գնել նաև  Լոս Անջելեսի արևմտյան հատվածում՝ Բել Էյրում։

TAGGED:
Share This Article
1149 Comments