Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ երկրներից և շատ ավելին ձեռք կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ  ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում,  այս մասին ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը  հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ», – նշեց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, թե իրենց իշխանությունը շատ ավելին կարող է անել ու շատ ավելին բերել:

«Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք  որևէ հարձակողական նպատակ չունենք, մեր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ ու մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ  խնդիրներ», – ընդգծեց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Share This Article