ՊԵԿ-ը 2023-ին բացահայտել է մաքսանենգության 393 դեպք

1 Min Read

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում:

Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է:

2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների.

 

 

Share This Article