HSBC-ի բաժնետոմսերը նվազել են 8%-ով․ Euronews

2 Min Read

HSBC-ի բաժնետոմսերի գինը Լոնդոնում նվազել է ավելի քան 8%-ով, քանի որ 2023 թվականի շահույթի ցուցանիշները Մեծ Բրիտանիայի ամենամեծ բանկի ներդրողներին հիասթափեցրել են,– գրում է Euronews-ը:

2023 թվականի վերջին երեք ամիսների շահույթը նախորդ տարվա 5 միլիարդ դոլարից (4․62 միլիարդ եվրո) նվազել է մինչև 1 միլիարդ դոլար (920 միլիոն եվրո)։

Նշվում է, որ շահույթի նվազման պատճառը կատարված ծախսերն են։ Առաջինն այն է, որ չինական Bank of Communications-ում ավելի քան 3 միլիարդ դոլարի (2․77 միլիարդ եվրո) ներդրումներ են արվել և ևս 2 միլիարդ դոլար (1․85 միլիարդ եվրո) վճարել են Ֆրանսիայի վարկատուին բանկային գործառնությունների վաճառքի համար:


Ամերիաբանկի և HSBC -ի հետ գործարքները հնարավորինս թափանցիկ են. ՀՀ բանկերի միության նախագահ


2023 թվականին բանկի շահույթը հասել է 30․3 մլրդ դոլարի (28 միլիարդ եվրո): Վերջնական ցուցանիշը, այնուամենայնիվ, դեռևս չի համապատասխանում վերլուծաբանների ակնկալիքներին:

Նշվում է նաև, որ բարձր տոկոսադրույքները դրական ազդեցություն են ունեցել HSBC-ի հաշվեկշռի վրա, և եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 30%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է զուտ տոկոսային եկամտի աճով:

«Գրանցել ենք նաև ուժեղ ցուցանիշներ, ինչպիսիք են առևտրային բանկինգը, որը հասույթն աճել է 76%-ով, և Global Banking and Markets-ը, որի հասույթն աճել է 26%-ով», – ասել է Interactive Investor-ի շուկաների ղեկավար Ռիչարդ Հանթերը:

Այս տարվա առաջին կիսամյակի համար HSBC-ն կանխատեսել է դանդաղ աճ։


HSBC-ն հեռանում է նաև Ռուսաստանից․ Պուտինը շուրջ 2 տարի անց թույլատրեց վաճառել բանկը


Ինչու է բրիտանական խոշորագույն բանկը՝ HSBC-ն, հեռանում Հայաստանից


 

Share This Article
Թողնել մեկնաբանություն