HSBC-ն հեռանում է նաև Ռուսաստանից․ Պուտինը շուրջ 2 տարի անց թույլատրեց վաճառել բանկը

1 Min Read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Expobank-ին գնել բրիտանական HSBC բանկի ռուսական ստորաբաժանման 100%-ը։ Այս մասին տեղեկացնում է RBK.ru-ն։

Հիշեցնենք, որ HSBC-ի ռուսական ստորաբաժանումը Expobank-ին վաճառելու մասին հայտնի դարձավ 2022 թվականին։ Նույն թվականին Պուտինը արգելք դրեց 45 բանկերի բաժնետոմսերի վերաբերյալ առանց հատուկ թույլտվության գործարքներ իրականացնել, և ցանկում ընդգրկվեց նաև HSBC-ի դուստր ձեռնարկությունը:

Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի հրապարակման, պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արգելքի սահմանումից ավելի վաղ։

Բրիտանական HSBC-ն, 2022 թվականին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ներդրման ֆոնին, սկսեց կրճատել համագործակցությունը ռուսական վարկային կազմակերպությունների հետ, ինչպես նաև դադարեցրեց նոր հաճախորդների ներգրավումը։ Դեռևս 2011 թվականին բանկը կրճատեց իր մանրածախ բիզնեսը Ռուսաստանում և կենտրոնացավ կորպորատիվ հաճախորդների սպասարկման վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը Պուտինի՝ բանկերի վաճառքի վերաբերյալ արգելքը ավելի վաղ բացատրել էր նրանով, որ պատժամիջոցների պատճառով ռուսական պետական ​​բանկերը դժվարությունների են բախվել իրենց արտասահմանյան մասնաճյուղերի առնչությամբ, և Ռուսաստանը որոշել է օտարերկրյա բանկերին թույլտվություն չտալ երկրում ակտիվներ վաճառելու համար:

Հիշեցնենք նաև, որ նախորդ ամիս հայտնի դարձավ նաև Հայաստանում HSBC բանկի ստորաբաժանումը վաճառելու մասին։


Ինչու է բրիտանական խոշորագույն բանկը՝ HSBC-ն, հեռանում Հայաստանից


 

TAGGED:
Share This Article
2 Comments