Cadillac-ը ներկայացրել է իր էլեկտրական նոր ամենագնացը. Հայտնի է վաճառքի գինը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Cadillac-ը ներկայացրել է իր էլեկտրական նոր ամենագնացը՝ Escalade IQ-ը, որը կդառնա Cadillac XT6 բենզինային ընտանեկան քրոսովերի էլեկտրական այլընտրանքը,– գրում է Iphones-ը:

Արտաքինից այն նման չէ սովորական Escalade-ին, էլեկտրական տարբերակն ավելի մեծ է, քան բենզինային տարբերակը։

Առջևում տեղադրված են ուղղահայաց ցերեկային լույսեր և մի շարք լուսադիոդներ, որոնք վարելու ընթացքում լուսավորվում են:

Escalade IQ-ն ունի երկու էլեկտրական շարժիչ, որոնք ստանդարտ ռեժիմում արտադրում են 680 ձիաուժ։ Սպորտային ռեժիմում շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 750 ձիաուժ:

Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5 վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Ամենագնացի հսկայական չափսերը (5699 մմ երկարություն և 2389 մմ լայնություն) հնարավորություն են տվել տեղադրել 200 կՎտժ մարտկոց, որն ապահովում է 724 կմ էներգիայի պաշար։

Ամենագնացի գլխավոր տարրը 55 դյույմանոց դիսփլեյն է, որը բաժանված է երեք էկրանների՝ գործիքների վահանակ, մուլտիմեդիա և ուղևորի դիսփլեյ։ Համակարգն ունի նաև Google քարտեզներ:

Մեքենան կարող է ավտոմատ կերպով արգելակել խաչմերուկներում, եթե վարորդը չի նկատել այլ կողմերից եկող մեքենաներին:

Ընկերությունը նախատեսում է Escalade IQ-ի արտադրությունը սկսել 2024 թվականի ամռանը։ Վաճառքը կլինի հաջորդ տարվանից: Գները կսկվեն 130 հազար դոլարից:

TAGGED:
Share This Article