ԿԲ այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին

1 Min Read
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օրվան (մայիսի 18) նվիրված և «Թանգարանների գիշեր» (մայիսի 20) միջոցառումներին:

Ինչպես տեղեկացավ BanksNews.am-ը, Կենտրոնի մուտքը 2023թ. մայիսի 18-ին բաց կլինի կենտրոնի աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-18:00, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00:

 Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումներն անցկացվելու են «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։


50 հեկտարում՝ 160 000 ծառ. Լոռիում նոր անտառ` հայկական դրամի 30 ամյակին ընդառաջ


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նոյեմբերի 22-ին նշվելու է ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի աշխատակազմը այդ օրերին առավել մանրամասն կանդրադառնա հայկական թագավորությունների մետաղադրամներին, Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների դրամական թողարկումներին, այցելուներին կտրամադրվի «Հայկական դրամի տարեգրությունը» տեղեկատվական նյութը: Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտել դրամի պատմության վերաբերյալ  ֆիլմեր, ինչպես նաև «Գնաճի հրեշը» և այլ տնտեսագիտական մուլտֆիլմեր:

TAGGED:
Share This Article
1 Comment