50 հեկտարում՝ 160 000 ծառ. Լոռիում նոր անտառ` հայկական դրամի 30 ամյակին ընդառաջ

1 Min Read
Բնություն ստեղծողներն այս տարի նախատեսում են 50 հեկտար անտառ տնկել. 20-ն արդեն հիմնվել է, ևս 30-ն էլ կտնկեն մինչև նոյեմբեր` ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին ընդառաջ:

Վանաձորի տնկարանում համագործակցության հուշագիր են ստորագրում Կենտրոնական բանկի նախագահը,  Բանկերի միության խորհրդի նախագահն ու «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրենը, վերահաստատում՝ համատեղ ջանքերով անելու են հնարավորը, որ Հայաստանում կանաչն ավելի շատ լինի, օդը՝ մաքուր։ Հայկական դրամի ստեղծման 30-ամյակը խորհրդանշանական ծառատունկով են ազդարարում։

«50 հեկտար նոր անտառի ստեղծումը պետք է խորհրդանշի ազգային արժույթի հարատևությունը»,- վստահեցնում են նախաձեռնողները, հույս հայտնում, որ տարիների ընթացքում ինչպես հայկական դրամը, այնպես էլ հայկական ծառատեսակներն իրենց արժեքն ու դիմագիծը երբեք չեն կորցնի, կապրեն ու կապրեցնեն․․․․

 
TAGGED:
Share This Article
2 Comments