Միջադեպի հետևանքով տուժել է բանկի կառավարիչը. ինչ է տեղի ունեցել

1 Min Read

Այսօր մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Էվոկաբանկի մասնաճյուղում վիճաբանության ժամանակ բանկի կառավարիչը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Banksnews.am-ը փորձել է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։ Մեզ հետ զրույցում ՀՀ Ոստիկանությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են ու գործն ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։

Իսկ Էվոկաբանկից Banksnews.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ միջադեպը տեղի է ունեցել բանկի տարածքից դուրս: Միջադեպի տուժող կողմը բանկի երկու աշխատակից են, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Մյուս երկուսը բանկի աշխատակից չեն: Դեպքի հարցերով զբաղվում են համապատասխան պետական մարմինները:

TAGGED:
Share This Article