Կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են. որքան են կազմում արտահանման ծավալները 2023թ. առաջին եռամսյակում

2 Min Read

Հայաստանի տնտեսության համար մեր երկրում արտադրված արտադրանքի արտահանման անխափան կազմակերպումը կենսական նշանակություն ունի: Իշխանությունները պետք է անեն անհնարինը, որպեսզի համապատասխան շուկաներում ներկայացված լինեն հայկական արտադրատեսակները: Ցավոք, որոշ ոլորտներում նկատվում են խնդիրներ, որոնք անմիջապես կարող են ազդել ներքին իրավիճակի վրա: Մասնավորապես, ինչպես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,  «Արարատ» կոնյակի արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա:


Երեւանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա․նոր խնդիրներ՝ խաղողի մթերման մասով


Անշուշտ, սա անհանգստացնող նորություն է, հատկապես գյուղացիների համար, որոնք իրենց խաղողը հանձնում են մթերման: Բացի այդ՝ կորցնել մոտ 140 միլիոնանոց շուկան, դա լուրջ մարտահրավեր է: Սակայն, ինչպես նշված է Երևանի կոնյակի գործարանի կայքում, հայկական կոնյակն արտահանվում է 50 երկրներ: Հետևաբար, եթե ընկերությունը կարողանա մեկ կամ մի քանի ուղղություններով ընդլայնել արտահանման ծավալները, հնարավոր կլինի նվազեցնել կորուստները, որոնք անկասկած նկատվելու են ռուսական շուկայի շրջացման արդյունքում:

Իհարկե, մեր ոչ խորքային մոտեցումը, պայմանավորված անմիջապես ընկերությունից ունեցած ոչ բավարար տեղեկատվությամբ, բավարար չէ եզրահանգումներ անելու համար, սակայն, ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալները, նկատում ենք, որ կոնյակը շարունակում է ներառվել սպառողների (օգտագործողների) կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակների ցանկում.

Գծապատկեր 1. Կոնյակի արտադրության, ներմուծման և արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 3,956.4 հազար լիտր կոնյակ: Նկատենք, որ 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 14%-ով:

Հայաստանը 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծել է 0.4 հազ. լիտր: Ներմուծման ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվել են 95%-ով: Կոնյակի արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել են 3,861.7 հազար լիտր: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 36%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝  կոնյակի մանրածախ միջին գինը 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 13,173 դրամ, որը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 10%-ով:

TAGGED:
Share This Article