Հայտնի է՝ որքան կկազմեն 2023թ-ի սևուրբաթյան գնումների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Սև ուրբաթը սովորաբար անցկացվում է գոհաբանության տոնի հաջորդ օրը. ստացվում է՝ 2023թ-ին «սև» ուրբաթը նոյեմբերի 24-ն է։ Ինչպես միշտ, ավելի վաղ են սկսում սպառողներին գրավել հետաքրքիր շահավետ առաջարկներով  ու մեծ զեղչերով։ Իսկ մատակարարման խափանումների հավանականությունը ստիպում է  վաճառողներին նախօրոք սկսել հաշվարկել բոլոր այն ռիսկերը, որոնք պայմանավորված են անհրաժեշտ ապրանքների ձեռբերման հետ։


Սևուրբաթյան խառնաշփոթ. Հետաքրքիր փաստեր ու կանխատեսումներ 


Մեծ դեր ունի նաև մրցակցությունը։ Շատ ընկերություններ, շուտ սկսելով վաճառքները, փորձում են արդեն իսկ նպաստավոր դիրքեր գրավել նախքան «Սև ուրբաթը»։ Չնայած բոլոր վերոնշյալ բարդություններին՝ մարդիկ չեն դադարեցնում իրենց գնումները հատկապես սև ուրբաթի օրը։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեռևս 2017թ․-ին սևուրբաթյան գնումների ծավալները կազմում էին $5 մլրդ։ 2019թ-ին գնումների ծավալները հասել էին $7,4 մլրդ մակարդակին։ 2017-2019թթ-երը համեմատաբար հանդարտ տարիներ են համարվում։

Սակայն 2020թ․-ից սկսած սևուրբաթյան գնումների ծավալները շարունակ սկսում են աճել, բայց ավելի դանդաղ տեմպերով։ 2022թ-ին արդեն արձանագրվում է սևուրբաթյան գնումների ծավալների $9,12 մլրդ մակարդակը։

2023թ-ին սպասումներ կան, որ գնումների ծավալները կհասնեն $9,8 մլդր  մակարդակին՝ 2022թ-ի համեմատ աճելով 8%-ով։


 Սևուրբաթյան սպառողները 2022թ-ին իրենց վճարումները կատարելիս օգտվել են վճարման տարբեր համակարգերից․

Սևուրբաթյան սպառողների 49,4%-ը վճարումները կատարել է կրեդիտ քարտերի, 47,7%-ը՝ դեբետային քարտերի և 26,7%-ը՝  PayPal-ի օգնությամբ։

  • Կան կանխատեսումներ, որ 2023թ-ին բազմաթիվ սպառողներ օգտվելու են «գնիր հիմա, վճարիր հետո» տարբերակից։ Իսկ 2022թ-ին վճարման այս տարբերակին դիմել է գնորդների 10,2%-ը։
  • 2023թ-ի սևուրբաթյան տրամադրությունների հետ կապված կանխատեսումները վկայում են, որ սպառողները հիմնականում գնելու են խաղալիքներ և էլեկտրոնիկա։
  • Առցանց գնումները շարունակելու են գերազանցել օֆլայն գնումներին։
  • Մանրածախ վաճառողները իրենց վաճառքների ծավալները ընդլայնելու համար դիմելու են գովազդային ընկերությունների օգնությանը։
  • Սպառողները այս տարի սպասելու են ավելի շատ և մեծ զեղչերի։
TAGGED:
Share This Article