Որոնք են ժամանակակից աշխարհի ֆինանսական կենտրոնները

2 Min Read

Ֆինանսական աշխարհում տեղի ունեցող շարժերը հիմնականում պայմանավորված են խոշոր ֆինանսական կենտրոններով։ Ի դեմս տվյալ ժամանակահատվածի խոշոր տնտեսությունների՝ տարբեր ժամանակներում այդ կենտրոնները տարբեր են եղել։

Մեր ժամանակներում համաշխարհային ֆինանսական կենտրոններն ավելի շատ են։ Իսկ ինչպես են ընտրվել դրանք։ Այս հարցը փորձել է լուծել Z/Yen խորհրդատվական խումբը, որը գնահատել է քաղաքների համապատասխանությունը գլոբալ ֆինանսական կենտրոնի չափանիշներին։
Քաղաքները դիտարկվել են ըստ հետևյալ չափանիշների՝

  • Ֆինանսական հատվածի զարգացվածություն
  • Բիզնես միջավայր
  • Մարդկային կապիտալ
  • Ենթակառուցվածք
  • Հեղինակություն

Իրականացված հաշվարկների արդյունքում 2023թ-ին աշխարհի ֆինանսական էպիկենտրոնն է համարվել Նյու-Յորքը․ 

Նյու Յորքի Ֆոնդային բորսայի կապիտալիզացիան կազմում է $46 տրլն, ինչը կազմում է համաշխարհային շուկայի 40% -ը: Տեղական և միջազգային ընկերությունները ձգտում են գրանցվել նրա բորսաներում՝ ներդրողների լայն բազայի պատճառով:
Մոտ 330,000 մարդ աշխատում է ֆինանսական ծառայությունների ոլորտում, սակայն ֆինանսական ընկերություններն ավելի ու ավելի են տեղափոխվում քաղաքից դուրս:

Մեծությանբ 2-րդ ֆինանսական կենտրոնը Լոնդոնն է, որտեղ բարձր է միջազգային բանկային ակտիվությունը, ինչը, սակայն, անկման միտում ունի Բրեքսիթի հետևանքով։

3-րդ տեղում է  Սինգապուրը։ Այս երկրի իշխանությունների չեզոք դիրքորոշումը թույլ է տվել դառնալ ֆինանսական խաչմերուկ Արևմուտքի և Արևելքի միջև։ Նկատենք, որ մենք ներկայացրել ենք ցուցակի առաջին 10-յակը, սակայն ընդլայնված դիտարկման պարագայում պետք է ուշադրություն դարձնել, որ չնայած որոշ քաղաքաներ շարունակում են մնալ գլոբալ ֆինանսական կենտրոնների ցուցակում, սակայն նրանք 2023թ-ին 2022թ-ի համեմատ զիջել են իրենց դիրքերը։

Նման կենտրոններ են Փարիզը, Պեկինը։ Կան նաև քաղաքաներ, որոնք բարելավել են իրենց դիրքերը՝ Մյունխենը, Բոստոնը, Չիկագոն և Վաշինգտոնը։ 

TAGGED:
Share This Article