Հայաստանում փողերի լվացման դեպքերն ավելացել են

1 Min Read

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է  տնտեսական գործունեության դեմ ուղղված 577 հանցագործության դեպք։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 270-ով կամ 31 %-ով։

Նախորդ տարվա 8 ամիսներին Հայաստանում գրանցվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության 847 դեպք։

Այս տարի արձանագրվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 200 դեպք՝ նախորդ տարվա 225-ի փոխարեն։

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը) դեպքերն աճել են՝ 33 դեպք՝ նախորդ տարվա 9-ի փոխարեն։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ՝ 344 դեպք՝ նախորդ տարվա 613-ի փոխարեն։ Ըստ ամենայնի՝ այս բաժնում ընգրկված դեպքերի նվազման հաշվին է ընդհանուր ցուցանիշը նվազել։

Նշենք, որ ընդհանուր առմամբ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի թիվը հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ կտրում բարձրացել է 2022 թվականին, այս տարի՝ կրկին իջել՝ մոտավորապես հասնելով վերջին 5 տարիներին արձանագրված ցուցանիշին։

Անժելա Պողոսյան

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով