Կրիպտոարժույթը սահմանում է նոր ռեկորդներ. Ինչ է հուշում կրիպտոարժույթի ներդրման համաթիվը

2 Min Read

Մինչ աշխարհը հետևում է աշխարհաքաղաքական բաժանման ծանր գործընթացին, հեղափոխություն է տեղի ունենում ֆինանսական աշխարհում՝ ձևավորվելով  ապակենտրոնացված արժույթների մի ողջ համակարգ: Այն, իհարկե, դեռևս լիարժեքորեն չի ընկալվում մարդկության կողմից, սակայն կրիպտոարժույթների շրջանառությունն արդեն հասցրել է սահմանել ռեկորդներ։

Կրիպտորաժույթների ներդրման գործընթացը ծավալվում է խիստ անհավասարաչափ: Հետաքրքիր է պարզել, թե որ երկրներն են առաջատար կրիպտոարժույթների ներդրման տեսանկյունից։

Կրիպտոարժույթի մասսայական ներդրումը պարզ է, որ առաջանցիկ տեմպերով է ընթանում խոշոր և հարուստ երկրներում, սակայն խնդիր է տրված գնահատել կամ բացահայտել այն երկրները, որտեղ մեծ թվով սովորական մարդիկ են կիրառում կրիպտոարժույթներ։ Համաթիվը փորձում է առանձնացնել այն երկրները, որտեղ մարդիկ իրենց հարստության զգալի մասը ներդնում են կրիպտոարժույթներում։

*Կրիպտոարժույթի ներդրման համաթիվը բաղկացած է 5 ենթահամաթվերից, որոնց ընտրությունը պայմանավորված է տարբեր երկրներում տարատեսակ կրիպտոարժութային ծառայությունների օգտագործման հետ։ Համաթիվը տատանվում է 0-1 միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 1-ի, այնքան բարձր է տվյալ երկրի դիրքը 154 այլ երկրների շարքում։


Ցանցահենները շարունակում են գրոհել. Որքան վնաս է հասցվել կրիպտո ոլորտին. Reuters  

Այսպիսով ցուցանիշի հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ․-ին առաջին 5 հորիզոնականները զբաղեցրել են Հնդկաստանը, Նիգերիան, Վիետնամը, ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Փաստացի հետաքրքիր պատկեր է ստացվում․ ցուցակում Ուկրաինան գրավել է 5-րդ հորիզոնականը։ Նկատենք, որ ռուս-ուկրաինական  պատերազմը նույնիսկ չի խանգարել երկրում կրիպտոարժույթների ներդրման բարձր մակարդակներ ապահովելու վրա։

Գծապատկերում, սակայն, կդիտարկենք պատկերը Հայաստանի տնտեսական շահերի շառավղի տեսանկյունից։ Նկատենք, որ այս դեպքում մեզ կհետաքրքրեն ԱՊՀ, նախկին Սովետական Միության, ՀԱՊԿ անդամ երկրները եւ ՀՀ անմիջական հարեւանները.

Ինչպես ասվեց, ցուցակը գլխավորում է Ուկրաինան։ Նրան հաջորդում է Թուրքիան, որը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը, ՈՒզբեկստանը և Իրանը զբաղեցրել են համապատասխանաբար 13, 25 և 28 հորիզոնականները։
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են  համապատասխանաբար 89, 52 և 74-րդ հորիզոնականները։


Կրիպտոակտիվների ոլորտում օրինական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն կունենան օգտվել բանկային ծառայություններից. ԿԲ

 

Share This Article
2 Comments