Դևիդ Բոուիի ձեռագիր տեքստն աճուրդում վաճառվել է 200 հազար ֆունտով

1 Min Read

Հայտնի ռոք երաժիշտ Դևվիդ Բոուիի՝ 1972 թվականին ստեղծված «Starman» երգի ձեռագիր տեքստն աճուրդում վաճառվել է 200 հազար ֆունտ ստեռլինգով, հայտնում է The Guardian-ը։

Այն գնել է Ավստրալիայի Թասմանիա կղզում գտնվող Հին և նոր արվեստի թանգարանը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ երգի տեքստի համար, որը նոթատետրի մեկ թերթիկի վրա է տեղավորված, հնարավոր կլինի հավաքել մոտ 40 հազար ֆունտ ստեռլինգ։

«Մենք տարվեցինք և ավել վճարեցինք», – ասել է թանգարանի հիմնադիր և սեփականատեր Դեյվիդ Ուոլշը, հավելելով, որ Բոուիի ձեռագիր տեքստն այժմ կցուցադրվի ընդլայնված գրադարանում, որը կառուցման փուլում է:

«Starman» երգը թողարկվել է 1972 թվականի ապրիլին։ Այն դարձել է Բոուիի հինգերորդ՝ «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» ալբոմի մի մասը, որից հետո երգիչը ձեռք է բերել համաշխարհային համբավ։

Հիշեցնենք, որ Դևվիդ Բոուին ճանաչվել է վերջին կես դարի ամենաազդեցիկ բրիտանացի արտիստը։ Նա մահացել է 2016 թվականին՝ քաղցկեղից, 69 տարեկան հասակում։

TAGGED:
Share This Article
5 Comments