Adidas-ը կվերանայի համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ

1 Min Read

Adidas-ը հայտարարել է, որ կվերանայի իր համագործակցությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Forbes-ը։

«Իրավիճակը մասնավոր կերպով կարգավորելու բազմակի փորձերից հետո մենք որոշել ենք վերանայել գործընկերությունը», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Գործընկերության վերանայման ընթացքում Ուեսթը և Adidas-ը կշարունակեն համատեղ կառավարել Yeezy-ի կոշիկի և հագուստի գիծը:

«Adidas Yeezy-ի համագործակցությունն ամենահաջողներից մեկն է մեր արդյունաբերության պատմության մեջ»,- ասել են ընկերությունում:

Adidas-ն ընդգծել է, որ «հաջող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա»: Forbes-ը մեկնաբանությունը կապել է Ուեսթի՝ սեպտեմբերին Gap նորաձևության ցանցի հետ աշխատանքը շարունակելուց հրաժարվելու հետ:

Քանյե Ուեսթը, մեկնաբանելով Adidas-ի որոշումը, գրառում է կատարել Instagram-ում, որտեղ պնդել է, որ ընկերությունը «գողացել է» իր դիզայնը: Գրառումն այժմ ջնջված է։

Հիշեցնենք, հունիսին Ուեսթը մեղադրեց Adidas-ին Yeezy-ի նման կոշիկների պատրաստման, սակայն ապրանքը իրենց պայմանագրում չներառելու մեջ, հիշեցնում է BBC News-ը:

Կիսվեք այս հոդվածով