«Wildberries»-ը կսկսի չինական մեքենաների վաճառքը. РБК

1 Min Read

«Wildberries»-ը վաղվանից կսկսի չինական «Chery» մեքենաների վաճառքը, մոդելի ողջ տեսականին հասանելի կլինի Wildberries-ում:

Այս մասին РБК-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնել են «Wildberries»-ից, գնումը տեղի կունենա ամբողջական կանխավճարով։ Վճարումից հետո գնորդի հետ կապ կհաստատի Chery-ի պաշտոնական մենեջերը՝ մանրամասները ճշտելու համար:
Առաքման վայրը նախապես կհամաձայնեցվի, իսկ մեքենայի առքուվաճառքի պայմանագիրը կստորագրվի նախքան այն սեփականատիրոջը հանձնելը։

Նշվում է, որ «Chery»-ին արտասահմանյան ավտոարտադրողների շրջանում վաճառքով առաջատար է Ռուսաստանում:

2023 թվականին վաճառվել է 118 950 ավտոմեքենա, ինչը երեք անգամ ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Chery»-ի մասնաբաժինը ռուսական շուկայում կազմում է 11.2% (2022-ին այն կազմում էր 6.3%

 

 

TAGGED:
Share This Article