Ռուսաստանում աճող գնաճի ֆոնին կարագը դարձել է ամենաբարձր տեմպերով թանկացող ապրանքներից մեկը։ Մի երկրում, որը ժամանակին եղել է ապրանքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, վերջին շրջանում կարագի գինը թանկացել է գրեթե 24 տոկոսով։ Արդյունքում կարագը դարձել է ռուսական սուպերմարկետներից ամենից հաճախ գողացող ապրանքների ցանկում առաջատարը։
Գների աճի տեմպերը ինչ-որ կերպ զսպելու համար ՌԴ կառավարությունը ավելացրեց ներմուծումը և, որ հատկանշական է, սկսեց կարագ գնել նույնիսկ այնպիսի «ոչ գյուղատնտեսական» երկրներից, ինչպիսին Արաբական Միացյալ Էմիրություններն են։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել, որ միջոցներ է ձեռնարկում բարեկամ երկրներից կարագի ներմուծումն ավելացնելու համար՝ ներքին շուկան հագեցնելու և գները կայունացնելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում