Telegram-ը հանել է «Մոտակա մարդիկ» գործառույթը: Forbes-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է ինքը՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
Նրա խոսքով՝ այն օգտագործել է մեսենջերի օգտատերերի 0,1%-ից պակասը, և այն ունեցել է «խաբեբաների հետ կապված խնդիրներ»։ Փոխարենը, կայքը գործարկեց «Business Nearby» գործառույթը, որը կցուցադրի «օրինական, ստուգված ընկերություններ»:
Բացի այդ, մեսենջերն անջատել է նոր լրատվամիջոցների բեռնումը Telegraph բլոգային գործիքի մեջ, քանի որ այն «չարաշահվել է անանուն անձանց կողմից», ասել է Telegram-ի հիմնադիրը:
«Թեև Telegram-ի օգտատերերի 99,999%-ը կապ չունի հանցագործության հետ, ապօրինի գործողությունների մեջ ներգրավված օգտատերերի 0,001%-ը վատ պատկեր է ստեղծում ամբողջ հարթակի համար՝ վտանգի տակ դնելով մեր գրեթե մեկ միլիարդ օգտատերերի շահերը»,- հավելել է Դուրովը։
Մեսսենջերի հիմնադիրը նաև հայտարարել է, որ Telegram-ի վճարովի օգտատերերի թիվը հասել է 10 միլիոնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում