Մասկը հայտնել է` որքան գումար է կորցնում ԱՄՆ-ը կառավարությունը խարդախությունների պատճառով

1 Min Read

ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE, Department of Government Efficiency) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ կառավարությունում խարդախությունների պատճառով այն տարեկան կորցնում է մոտ 700 մլրդ դոլար։

«Դաշնային կառավարությունում խարդախության վնասները կազմում են բոլոր վճարումների գրեթե 10 տոկոսը, ինչը կազմում է տարեկան մոտավորապես 700 մլրդ դոլար»,- գրել է նա X-ում: 

Բացի այդ, գործարարը գնահատել է, որ վճարումների առնվազն 15 տոկոսը` մոտ 1 տրլն դոլար, կազմում են «բացահայտ վատնումները» ամերիկյան պաշտոնյաների կողմից:

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է նորաստեղծ գերատեսչության ղեկավար, որը նախատեսված է երկրի կառավարման արդյունավետությունը բարելավելու, պետական ​​ուռճացված ապարատի կրճատման եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ DOGE-ն «առաջարկություններ եւ խորհուրդներ կտա դրսից»՝ համագործակցելով Սպիտակ տան հետ։ NBC News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ նոր կառույցը դաշնային կառավարության կազմում լիարժեք նախարարություն չի լինելու։

Հունվարի 24-ին նոր գերատեսչությունը հայտնել էր, որ աշխատանքի առաջին 80 ժամում չեղյալ է համարել 420 մլն դոլարի ավելորդ համարվող պետական ​​պայմանագրեր, Մասկը ակնկալում է կրճատել ԱՄՆ կառավարության ծախսերը 2 տրլն դոլարով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով