«Mahindra & Mahindra»-ն ներդրողներ է փնտրում էլեկտրամոբիլների արտադրությունը ոտքի կանգնեցնելու համար

1 Min Read

Հնդկական «Mahindra & Mahindra» ավտոարտադրող ընկերությունը բանակցություններ է վարում միջազգային ներդրողների հետ $ 250-$ 500 մլն ներգրավելու համար: Գումարը ցանկանում են ծախսել էլեկտրամեքենաների արտադրության նախագծերն արագացնելու նպատակով: Նկատենք, որ ընկերությունը բանակցություններ է վարում համաշխարհային «կանաչ» ֆոնդերի և մասնավոր ներդրումային ընկերությունների հետ: Ընկերությանն անհրաժեշտ են երկարաժամկետ  ներդրողներ, ովքեր կօգնեն էլեկտրամոբիլների արտադրության հարցում:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ներդրողները ցանկանում են բանակցություններ վարել $ 800 մլն ներդրումներ իրականացնելու շուրջ: Չնայած նրան, որ «Mahindra»-ն չի պլանավորել $ 500 մլն-ը գերազանցող ներդրումներ ներգրավել, սակայն հետաքրքիր առաջարկներ, այնուամենայնիվ, կքննարկվեն:

Սպասվում է, որ ընկերությունն իր առաջին էլեկտրական ամենագնացները թողարկելու է արդեն հունվարին: Այս ներդրումների շնորհիվ «Mahindra»-ն կկարողանա մրցակցել Հնդկաստանի ավտոշուկայում գերիշխող դիրքեր ունեցող «Tata Motors»-ի հետ:

Այս գործընթացներին ուշադրությամբ հետևում է  Հնդկաստանի կառավարությունը: Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի 4-րդ ավտոշուկան ունեցող երկրին է, որտեղ էլեկտրամոբիլների տեսակարար կշիռը կազմում է 1 %: Կառավարությունը նպատակ է դրել էլեկտրամոբիլների կշիռը շուկայում հասցնել 30 % մինչև 2030 թ․-ը։

Share This Article